«Գանիմեդ (արբանյակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (104) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (94) oգտվելով ԱՎԲ
Տող 48.
| այլ տվյալներ =
}}
'''Գանիմեդ''' ({{lang-grc|Γανυμήδης}}), [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտերի]] յոթերորդ [[արբանյակ]]ն է<ref name="Planetary Society">{{cite web|url=http://www.planetary.org/explore/topics/our_solar_system/jupiter/moons.html|title=Յուպիտերի արբանյակները|work=The Planetary Society|accessdate=2007-12-07|archiveurl=http://www.webcitation.org/65CgmfqwH|archivedate=2012-02-04}}</ref>, [[Գալիլեյան արբանյակներ]]ից և, ընդհանրապես, [[Արեգակնային համակարգ]]ում ամենամեծ արբանյակը, 8&nbsp;%-ով մեծ է [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրիից]] (Գանիմեդի տրամագիծը հավասար է 5&nbsp;268&nbsp;կիլոմետրի), իսկ զանգվածով զիջում է այդ [[մոլորակ]]ին համարյա երկու անգամ՝ 45&nbsp;%-ով<ref>{{cite web|publisher=www2.jpl.nasa.gov|title=Գանիմեդի տվյալները|date=|url=http://www2.jpl.nasa.gov/galileo/ganymede/|accessdate=2010-01-14|archiveurl=http://www.webcitation.org/65Cgn8Ql1|archivedate=2012-02-04}}</ref>։ Համեմատության համար, Գանիմեդի տրամագիծը 2 %-ով մեծ է [[Տիտան (արբանյակ)|Տիտանի]] տրամագծից, որը մեծությամբ երկրորդ արբանյակն է Արեգակնային համակարգում, ինչպես նաև Գանիմեդը ամենամեծ զանգվածը ունի մոլորակների արբանյակների մեջ, նրա զանգվածը 2, 02&nbsp;անգամ մեծ է երկրային [[Լուսին|Լուսնի]] զանգվածից<ref name="nineplanets.org-Ganymede">{{cite web|publisher=nineplanets.org|title=Գանիմեդ|date=October 31, 1997|url=http://www.nineplanets.org/ganymede.html|accessdate=2008-02-27|archiveurl=http://www.webcitation.org/65CgnurcG|archivedate=2012-02-04}}</ref>։
Հայտնաբերվել է [[Գալիլեո Գալիլեյ]]ի կողմից [[1610]] թվականին։
Գանիմեդը կազմված է մոտավորապես հավասար քանակի [[Սիլիկատներ (միներալ)|սիլիկատային]] ապարներից և [[Սառույց|ջրային սառույցից]]։ Սա ամբողջությամբ [[Մոլորակների դիֆերենցացում|դիֆերենցացված]] մարմին է երկաթով հարուստ հեղուկ միջուկով։ Գանիմեդի վրա ենթադրաբար գոյություն ունի ստորգետնյա օվկիանոս, որը գտնվում է սառույցի շերտերի և մակերևույթի միջև, մոտավորապես 200 կիլոմետր խորության վրա<ref name=JPLDec>{{cite web|url=http://www.jpl.nasa.gov/releases/2000/aguganymederoundup.html|title=Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակը ենթադրաբար ունի թաքնված օվկիանոս|accessdate=2008-01-11|date=2000-12-16|work=Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա|publisher=ՆԱՍԱ |archiveurl=http://www.webcitation.org/65CgoVa4T|archivedate=2012-02-04}}</ref>։ <br />
Գանիմեդի մակերևույթը ներկայացված է երկու տեսակի լանդշաֆտներով։ Մուգ շրջանները, որոնք զբաղեցնում են մակերևույթի մեկ երրորդ մասը, ծածկված են [[հարվածային խառնարան]]ներով, որոնց տարիքը հասնում է չորս միլիարդ տարվա։ Ավելի պայծառ մասերը, որոնք ծածկում են մնացած մակերևույթը, հարուստ են լայն իջվածքներով և լեռնաշղթաներով, ավելի երիտասարդ տարիք ունեն։ Պայծառ մասերի կտրտվածության պատճառը վերջնականորեն չի ուսումնասիրված, սակայն, հավանաբար, արդյունք է [[տեկտոնիկ ակտիվություն|տեկտոնիկ ակտիվության]], որը առաջացել է պարբերական տաքացումների արդյունքում<ref name=Showman1999>{{cite journal|last=Շոուման |first=Ադամ Պ.|coauthors=Մալոթրա, Ռենու|title=Գալիլեյան արբանյակները|year=1999|journal=Սայենս|volume=286|pages=77–84|doi=10.1126/science.286.5437.77| url=http://www.lpl.arizona.edu/~showman/publications/showman-malhotra-1999.pdf|format=PDF|pmid=10506564|issue=5437}}</ref>։
 
Գանիմեդը Արեգակնային համակարգի միակ արբանյակն է, որն ունի սեփական [[մագնիսասֆերա]], որը, ամենայն հավանականությամբ, առաջացել է [[կոնվեկցիա]]յի արդյունքում, հեղուկ, երկաթով հարուստ միջուկում<ref name=Kivelson2002>{{cite journal|last=Կիվելսոն|first=Մ. Գ.|coauthors=Խուրանա, Կ. Կ.; Կորնիտի, Ֆ. Վ. և ընկ.|title=Գանիմեդի հաստատուն և ինդուկտիվ մագնիսական մոմենտները|journal=Իկարուս|year=2002|volume=157|issue=2|pages=507–522|doi=10.1006/icar.2002.6834| url=http://www.igpp.ucla.edu/people/mkivelson/Publications/ICRUS1572507.pdf|format=PDF|bibcode=2002Icar..157..507K}}</ref>։ Ոչ մեծ մագնիսասֆերան պարփակված է ավելի հզոր Յուպիտերի մագնիսասֆերայի մեջ և կապված է նրա հետ «բաց» ուժային գծերով։ Արբանյակն ունի նաև բարակ թթվածնային մթնոլորտ, որի մեջ կան [[թթվածին|O]], &nbsp;O<sub>2</sub>&nbsp;և, հնարավոր է՝ O<sub>3</sub>&nbsp;([[օզոն]])<ref name=Hall1998>{{cite journal|last=Հոլլ|first=Դ. Տ.|coauthors=Ֆելդման, Փ. Դ.; ՄակԳրատ, Մ. Ա. և ընկ.|title=Եվրոպայի և Գանիմեդի մթնոլորտի ծայրագույն ուլտրամանուշակագույն փայլը|journal=Աստղագիտական ամսագիր|year=1998|volume=499|issue=1|pages=475–481| doi=10.1086/305604| bibcode=1998ApJ...499..475H}}</ref>։ Մթնոլորտում կա [[Ջրածնի ատոմ|ատոմային ջրածին]] աննշան քանակներով։ Կապը արբանյակի [[իոնոսֆերա]]յի և մթնոլորտի միջև առայժմ պարզ չէ<ref name=Eviatar2001>{{cite journal|last=Էվիատար|first=Ահարոն|coauthors=Վասիլիունաս, Վիտենիս Մ.; Գարնետ, Դոնալդ Ա. և ընկ.|title=Գանիմեդի իոնոսֆերան|journal=Տիեզերական Մոլորակագիտություն Գիտություն|year=2001|volume=49|issue=3-4|pages=327–336| doi=10.1016/S0032-0633(00)00154-9|url=http://www.tau.ac.il/~arkee/ganymop.ps|format=ps|bibcode=2001P&SS...49..327E}}</ref>։
 
Գանիմեդի հայտնաբերումը պատկանում է [[Գալիլեո Գալիլեյ]]ին, ով առաջին անգամ տեսավ այն 1610 թվականի հունվարի 7-ին<ref name="SidereusNuncius">{{cite web |last=Գալիլեյ |first=Գալիլեո |url=http://hsci.cas.ou.edu/images/barker/5990/Sidereus-Nuncius-whole.pdf |month=մարտ |year=1610 |title=Sidereus Nuncius |coauthors=թարգմանված է Էդվարդ Կարլոսի կողմից և խմբագրված է Պետեր Բարկերի կողմից |format=PDF |publisher=Օկլահոմայի գիտության պատմության համալսարան |accessdate=2010-01-13}}</ref><ref name="Wright">{{cite web|last=Ռայթ|first=Էրնի|url=http://home.comcast.net/~erniew/astro/sidnunj1.html|title=Գալիլեյի Յուպիտերի առաջին դիտարկումները|format=PDF|publisher=Օկլահոմայի գիտության պատմության համալսարան|accessdate=2010-01-13|archiveurl=http://www.webcitation.org/65Cgox4II|archivedate=2012-02-04}}</ref><ref name="NASA">{{cite web|url=http://solarsystem.nasa.gov/planets/profile.cfm?Object=Jup_Ganymede|title=ՆԱՍԱ. Գանիմեդ|publisher=Solarsystem.nasa.gov|date=2009-09-29|accessdate=2010-03-08|archiveurl=http://www.webcitation.org/65CgpZp6A|archivedate=2012-02-04}}</ref>։ Շուտով [[Սիմոն Մարիուս]]ը առաջարկեց արբանյակի անվանումը, ի պատիվ [[Հունական դիցաբանություն|դիցական]] [[Գանիմեդ]]ի` հին-հունական սեղանապետ-աստծո, [[Զևս]]ի սիրեկանի<ref name="Naming">{{cite web|url=http://galileo.rice.edu/sci/observations/jupiter_satellites.html|title=Յուպիտերի արբանյակներ|work=Գալիլեո ծրագիր|accessdate=2007-11-24|archiveurl=http://www.webcitation.org/61CwAduBX|archivedate=2011-08-25}}</ref>: Գանիմեդի հետազոտությունները տիեզերական սարքերով սկսվեց «[[Պիոներ-10]]» ԱՄԿ-ով Յուպիտերի համակարգի հետազոտություններից<ref name="Pioneer 11">{{cite web|url=http://sse.jpl.nasa.gov/missions/profile.cfm?Sort=Advanced&MCode=Pioneer_11|title=Պիոներ 11|work=Արեգակնային համակարգի հետազոտություններ|accessdate=2008-01-06|archiveurl=http://www.webcitation.org/65CgqLtrG|archivedate=2012-02-04}}</ref>: «[[Վոյաջեր (ծրագիր)|Վոյաջեր]]» ծրագրով կատարվեցի ավելի մանրակրկիտ հոտազոտություններ և հնարավոր եղավ ճշտել նրա չափերը: Ստորերկրյա օվկիանոսը և մագնիսական դաշտը հայտնաբերվեցին «[[Գալիլեո (ԱՄԿ)|Գալիլեո]]» ԱՄԿ-ի միջոցով: Յուպիտերի արբանյակների հետազոտությունների նոր առաքելությունը` «[[Europa Jupiter System Mission]]» (EJSM), հաստատված է 2009 թվականին, իսկ թռիչքը նախատեսվում է իրականացնել 2020 թվականին։
 
== Հայտնաբերման և անվանման պատմությունը ==
[[Պատկեր:Ganymed Earth Moon Comparison.png|ձախից|մինի|300px|[[Լուսին|Լուսնի]], Գանիմեդի և [[Երկիր|Երկրի]] համեմատական չափերը]]
Գանիմեդը հայտնաբերվել է [[Գալիլեո Գալիլեյ]]ի կողմից 1610 թվականի հունվարի 7-ին, նրա պատմության մեջ առաջին [[աստղադիտակ]]ի միջոցով։ Այդ օրը Գալիլեյը դիտարկում էր Յուպիտերի մոտ գտնվող 3 աստղերը՝ Գանիմեդը, [[Կալիստո (արբանյակ)|Կալիստոն]] և մի աստղ, որը հետագայում պարզվեց, որ երկու արբանյակներ են՝ [[Եվրոպա (արբանյակ)|Եվրոպան]] և [[Իո (արբանյակ)|Իոն]] (միայն հաջորդ գիշերը Գալիլեյը, տեսնելով նրանց տեղաշարժը, տարբերակեց նրանց)։ Հունվարի 15-ին Գալիլեյը հանգեց այն եզրահանգման, որ այս դիտարկված աստղերը իրականում հանդիսանում են երկնային մարմիններ, որոնք շարժվում են Յուպիտերի շուրջ ուղեծրերով<ref name="SidereusNuncius"/><ref name="Wright"/><ref name="NASA"/>։ Գալիլեյը անվանեց այս չորս հայտնաբերված արբանյակները «Մեդիչիների մոլորակներ» և տվեց նրանց հերթական համարներ<ref name="Naming" />։
 
Ֆրանսիացի աստղագետ [[Նիկոլա-Կլոդ Ֆաբրի դը Պեյրեսկ]]ը առաջարկեց այս արբանյակներին տալ առանձին անուններ, անվանելով չորս Մեդիչի եղբայրների անուններով, սակայն նրա առաջարկությունը տարածում չստացավ<ref name="Naming"/>։ Արբանյակի հայտնաբերմանը նաև հավակնում էր գերմանացի աստղագետ [[Սիմոն Մարիուս]]ը, ով դիտարկել էր Գանիմեդը 1609 թվականին, և ժամանակին չէր հրատարակել իր տվյալները<ref name="kv">{{cite web|title=Գանիմեդը` ամենամեծ արբանյակը|url=http://www.milkywaygalaxy.ru/sputniki/ganimed-samyjj-bolshojj-sputnik/|publisher=Կոսմոս ի Վսելենայա|accessdate=09.01.2010|archiveurl=http://www.webcitation.org/61Cw9UsVe|archivedate=2011-08-25}}</ref><ref>Մարիուսի ''«Mundus Iovialis anno MDCIX Detectus Ope Perspicilli Belgici»'' աշխատանքը նկարագրում է 1609 թվականին կատարված դիտարկուները, իսկ հրապարակվել է միայն 1614 թվականին:</ref><ref name="College">{{cite web | url = http://www.cascadia.ctc.edu/facultyweb/instructors/jvanleer/astro%20sum01/astro101/discovery.htm | archiveurl = http://web.archive.org/web/20060920121740/http://www.cascadia.ctc.edu/facultyweb/instructors/jvanleer/astro+sum01/astro101/discovery.htm | archivedate = 2006-09-20 | title = Հայտնաբերում | work = Կասկադիա համայնքի քոլեջ | accessdate = 2007-11-24}}</ref>։ Մարիուսը փորձեց տալ արբանյակներին հետևյալ անունները՝ «Յուպիտերի Սատուրն», «Յուպիտերի Յուպիտեր» (դա Գանիմեդն էր), «Յուպիտերի Վեներա» և «Յուպիտերի Մերկուրի», սակայն այս անվանումները նույնպես ճանաչում չստացան։ [[Յոհան Կեպլեր]]ի առաջարկությունից հետո, Մարիուսը ևս մեկ անգամ փորձեց տալ արբանյակներին անվանումներ<ref name="Naming"/> և «Գանիմեդ» անվանումը առաջարկվել է հենց նրա կողմից 1614 թվականին<ref name="kv"/><ref name="jupi_sats">{{cite web|title=Յուպիտերի արբանյակները|url=http://galileo.rice.edu/sci/observations/jupiter_satellites.html|publisher=Գալիլեո ծրագիր|lang=en|accessdate=09.01.2010|archiveurl=http://www.webcitation.org/61CwAduBX|archivedate=2011-08-25}}</ref>`
 
{{քաղվածք|...Հետո եղավ [[Գանիմեդ]]ը, Տրոյայի արքա [[Տրոս (դիցաբանություն)|Տրոսի]] գեղեցիկ որդին, ում Յուպիտերը, արծվի տեսք ստանալով, առևանգեց երկինք պահելով մեջքի վրա, ինչպես հեքիաթային ձևով նկարագրում են պոետները... Երրորդը, լույսի վեհության պատճառով, Գանիմեդ...<ref name="Discovery">{{cite web | url = http://www.iki.rssi.ru/solar/eng/galdisc.htm | archiveurl = http://web.archive.org/web/20071118221327/http://www.iki.rssi.ru/solar/eng/galdisc.htm | archivedate = 2007-11-18 | title = Գալիլեյան արբանյակների հայտնաբերումը |publisher=Տիեզերական հետազոտությունների ինստիտուտ, Ռուսական գիտությունների ակադեմիա| work = Արեգակնային համակարգի տեսարաններ | accessdate = 2007-11-24}}</ref>|}}
 
Սակայն, «Գանիմեդ» անվանումը, ինչպես և Մարիուսի կողմից մյուս [[Գալիլեյան արբանյակներ]]ի համար առաջարկված անունները, գործնականորեն չէին գործածվում ընդհուպ մինչև XX դարի կեսերը։ Հիմնականում, ավելի հին [[աստղագիտություն|աստղագիտական]] գրականության մեջ Գանիմեդը նշանակվում էր հռոմեական թվով (Գալիլեյի կողմից ներմուծված համակարգ), որպես '''Յուպիտեր III''' կամ «Յուպիտերի երրորդ արբանյակ»։ [[Սատուրն (մոլորակ)|Սատուրնի]] արբանյակների հայտնաբերումից հետո, նշանակման համակարգը, որը առաջարկել էին [[Կեպլեր]]ը և Մարիուսը, սկսեց գործածվել Յուպիտերի արբանյակների համար<ref name="Naming"/>։ Գալիլեյան արբանյակներից Գանիմեդը միակն է տղամարդ կերպարի անունով, ով, ինչպես և [[Իո (արբանյակ)|Իոն]], [[Եվրոպա (արբանյակ)|Եվրոպան]] և [[Կալիստո (արբանյակ)|Կալիստոն]] Գանիմեդը ևս եղել է Զևսի սիրեկանը։
 
Ըստ չինական աստղագիտական գրառումների, մ.թ. ա. 365 թվականին չինացի աստղագետ [[Գան Դե]]ն հայտնաբերել է Յուպիտերի արբանյակը անզեն աչքով դիտելիս (հավանաբար, դա եղել է Գանիմեդը)<ref>http://adsabs.harvard.edu/full/1981BAAS...13..793C Աստղագիտական միության բուլետեն</ref><ref>http://adsabs.harvard.edu/full/1981BAAS...13..793B Հին աստղագիտությունը ժամանակակից Չինաստանում</ref>։
 
== Ուղեծիրը և պտույտը ==
Գանիմեդի [[ուղեծիր]]ը գտնվում է Յուպիտերից 1 070 400 կիլոմետր հեռավորության վրա, փաստորեն Յուպիտերից հեռավորությամբ երրորդն է գալիլեյան արբանյակների մեջ<ref name="Planetary Society" />։ Մոլորակի շուրջ մեկ ամբողջական պտույտ Գանիմեդը կատարում է յոթ օր երեք ժամում։ Ինչպես և հայտնի արբանյակների մեծամասնությունը, Գանիմեդի պտույտը իր առանցքի շուրջ [[սինքրոն]] է նրա պտույտի պարբերության հետ Յուպիտերի շուրջ, և այն միշտ ուղղված է դեպի մոլորակը նույն կողմով<ref name="The Grand Tour">{{cite book |title=Մեծ ճանապարհորդություն. Արեգակնային համակարգի ճանապարհորդի ուղեցույց|last= ՄԻլներ|first= Ռոն|coauthors=Ուիլիամ Կ. Հարտման|year=2005|month=մայիս|pages=108–114|publisher= Վորկման Փաբլիսհինգ|location=Թայլանդ|edition=3-րդ|isbn=0-7611-3547-2}}</ref>։ Նրա ուղեծիրը ունի փոքր [[էքսցենտրիսիտետ]] և [[ուղեծրի թեքում]] Յուպիտերի հասարակածի նկատմամբ, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվում են արեգակնային և մոլորակային ազդեցությունների տակ, որոնք ազդում են դարերով։ Փոփոխությունների միջակայքերն են 0, 0009 - 0, 0022 էքսցենտրիսիտետի համար և 0, 05 - 0, 32 °` թեքման համար<ref name=Musotto2002>{{cite journal|last=Մասոտո|first=Սուսաննա|coauthors=Վարադի, Ֆերենս; Մուր, Ուիլիամ; Շուբերտ, Ջերալդ|title=Գալիլեյան արբանյակների ուղեծրերի թվային սիմուլացիաներ|year=2002|volume=159|issue=2|pages=500–504|doi=10.1006/icar.2002.6939| bibcode=2002Icar..159..500M | journal = Իկարուս}}</ref>։ Այս ուղեծրային տատանումները առաջացնում են պտույտի առանցքի թեքումի փոփոխություններ 0 - 0,33°<ref name=Bills2005>{{cite journal|last=Բիլզ|first=Բրյուս Գ.|title=Յուպիտերի գալիլեյան արբանյակների ազատ և ստիպողական թեքումները|year=2005|volume=175|issue=1|pages=233–247| doi=10.1016/j.icarus.2004.10.028|bibcode=2005Icar..175..233B | journal = Իկարուս}}</ref>։
 
[[Պատկեր:Galilean moon Laplace resonance animation.gif|365px|Գանիմեդի, [[Եվրոպա (արբանյակ)|Եվրոպայի]] և [[Իո (արբանյակ)|Իոյի]] Լապլասի ռեզոնանսը ([[ուղեծրային ռեզոնանս]])|ձախից|մինի]]
Գանիմեդը Եվրոպայի և Իոյի հետ գտնվում է [[ուղեծրային ռեզոնանս]]ում` Յուպիտերի շուրջ Գանիմեդի կատարած ամեն մի պտույտի դիմաց Եվրոպան պտտվում է երկու անգամ, իսկ Իոն՝ չորս<ref name=Musotto2002/><ref name="SPACE.com">{{cite web|url=http://www.space.com/searchforlife/seti_tidal_europa_021003.html|title=Եվրոպայի բարձր ալիքները|work=SPACE.com|accessdate=2007-12-07|deadlink=404}}</ref>։ Իոյի և Եվրոպայի լավագույն [[Մոլորակների շքերթ|դասավորումը]] տեղի է ունենում, երբ Իոն գտնվում է [[Ապոկենտրոն և պերիկենտրոն|պերիկենտրոնում]], իսկ Եվրոպան [[Ապոկենտրոն և պերիկենտրոն|ապոկենտրոնում]]։ Եվրոպայի և Գանիմեդի միջև այսպիսի դասավորվածություն տեղի է ունենում, երբ Եվրոպան գտնվում է պերիկենտրոնում<ref name=Musotto2002/>։ Իոյի և Եվրոպայի ու Գանիմեդի և Եվրոպայի «միանալու» ժամանակը փոփոխվում է այնպիսի արագությամբ, որը դարձնում է անհնարին այս երեք արբանյակների մեկ գծով դասավորվելը։ Այսպիսի բարդ ռեզոնանսը կոչվում է ''Լապլասի ռեզոնանս''<ref name=Showman1997a>{{cite journal|last=Շոուման|first=Ադամ Պ.|coauthors=Մալոթրա, Ռենու|title=Լապլասի ռեզոնանսի ալիքաձև պտույտները և Գանիմեդի վրագնահատումը|journal=Իկարուս|year=1997|volume=127|issue=1|pages=93–111|doi=10.1006/icar.1996.5669| url=http://www.lpl.arizona.edu/~showman/publications/showman-malhotra-1997.pdf|format=PDF|bibcode=1997Icar..127...93S}}</ref>։
 
Լապլասի այս ռեզոնանսը չի կարող մեծացնել Գանիմեդի ուղեծրի [[էքսցենտրիսիտետ]]ը<ref name=Showman1997a/>։ Այս պահին Գանիմեդի էքսցենտրսիտետը կազմում է մոտ 0, 0013, ինչ կարող է լինել անցած դարաշրջանի հետևանք, երբ հնարավոր է եղել էքսցենտրիսիտետի աճը<ref name="SPACE.com"/>։ Գանիմեդի ուղեծրի էքսցենտրիսիտետը շատ հարցերի տեղիք է տալիս, եթե այն չի ավելանում, ապա ինչու այն չի կազմաքանդվել մակընթացային ազդեցության արդյունքում<ref name=Showman1997a/>։ Սա կարող է նշանակել, որ վերջին էքսցենտրիսիտետի ավելացումը տեղի է ունեցել միայն մի քանի հարյուր միլիոն տարի առաջ<ref name=Showman1997a/>։Քանի որ Գանիմեդի ուղեծրի էքսցենտրիսիտետը համեմատաբար փոքր է (միջինը՝&nbsp;0, 0015)<ref name="SPACE.com"/>, այս արբանյակի մակընթացային տաքացումը այս պահին աննշան է<ref name=Showman1997a/>։ Սակայն, Գանիմեդը անցյալում, հնարավոր է, որ ուներ Լապլասի մեկ կամ մի քանի ռեզոնանս, որոնք կարող էին ուղեծրի էքսցենտրիսիտետը մեծցնելով հասցնել 0, 01-ից մինչև 0, 02<ref name=Showman1999/><ref name=Showman1997a/>։ Սա, հավանական է, Գանիմեդի ներքին կառուցվածքում առաջացրել է զգալի մակընթացային տաքացում, ինչը հնարավոր է, որ դարձել է անհարթ լանդշաֆտի ձևավորման պատճառ<ref name=Showman1999/><ref name=Showman1997a/>։
 
Կա երկու վարկած որոնք բացատրում են Իոյի, Եվրոպայի և Գանիմեդի միջև լապլասյան ռեզոնանսի առաջացումը ՝ առաջինը, որ այն եղել է Արեգակնային համակարգի առաջացման առաջին օրից <ref name=Peale2002>{{cite journal|last=Պիլի|first=Ս. Ջ.|coauthors=Լի, Մեն Հոյ|title=Գալիլեյան արբանյակների միջև Լապլասի ռեզոնանսի առաջացումը նախնական ժամանակներում|journal=Սայենս|year=2002|volume=298|pages=593–597|doi=10.1126/science.1076557| bibcode=2002Sci...298..593P|pmid=12386333|issue=5593|arxiv = astro-ph/0210589 }}</ref> կամ, որ այն առաջացել է արդեն Արեգակնային համակարգի ձևավորումից հետո։ Վերջին վարկածի համար հավանական է նաև իրադարձությունների հետևյալ ընթացքը՝ Յուպիտերի վրայի աճող մակընթացությունները ստիպեցին Իոին ընդլայնելու ուղեծիրը այնքան, մինչև նա Եվրոպայի հետ մտավ 2։1 ռեզոնանսի մեջ, որից հետո Իոյի ուղեծիրը շարունակում էր մեծանալ, սակայն [[իմպուլսի մոմենտ]]ի մի մասը հաղորդվեց Եվրոպային, քանի որ այս ռեզոնանսը ստիպեց նաև Եվրոպայի ուղեծրին մեծանալ, գործընթացը զարգացավ մինչև Եվրոպան չմտավ Գանիմեդի հետ 2։1 ռեզոնանսի մեջ<ref name=Showman1997a/>։ Արդյունքում ուղեծրերի փոփոխություները սինքրոնիզացվեցին երեք արբանյակների միջև և մեկուսացրին իրար Լապլասի ռեզոնանսում<ref name=Showman1997a/>։
 
== Տես նաև ==