«Ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (35), → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ճարտարապետությունը''' ''([[լատիներեն]] architectura)'' - շենքեր, կառույցներ, ինչպես և դրանց համակարգով մարդու կյանքի ու գործունեության համար գեղեցիկի օրենքներով ու հարմարավետ տարածական միջավայր ստեղծելու արվեստ։ Նրա գեղարվեստական կերպարները նշանակալի դեր են խաղում հասարակության հոգևոր կյանքում։ Ճարտարապետության մեջ գեղարվեստական կերպարի ստեղծման հիմնական միջոցները տարածության ձևավորումն ու արխիտեկտոնիկան (կառուցման արվեստ) են:են։ Հատկապես կարևոր են կառույցի մասշտաբայնությունը և բաղադրամասերի ու ամբողջի համամասնությունը, ինչպես նաև ճարտարապետական կոմպոզիցիան (հորինվածք)՝ գործառնական և կառուցվածքային պահանջներին համապատասխան ձևերի ամբողջական գեղարվեստաարտահայտչական համակարգը:համակարգը։
== Ճարտարապետությունը նախնադարում ==
Ճարտարապետական հնագույն կառույցներ՝ կացարաններ և արհեստական բնակատեղիներ, ստեղծվել են նախնադարում:նախնադարում։ Մեգալիթյան կառույցները (մեծածավալ քարերով կերտված պաշտամունքային կառույցներ՝ մենհիրներ, դոլմեններ, կրոմլեխներ) քարերի ուղղաձիգ և հորիզոնական համադրություններն են (Ստոունհենջի կրոմլեխը՝ Մեծ Բրիտանիայում):։
[[File:Giza pyramid complex, Giza, Egypt4.jpg|thumb|Գիզայի բուրգերը]]
Պետությունների կազմավորմանը զուգընթաց՝ երևան են եկել քաղաքատիպ բնակավայրերը, կառուցվել են ոռոգման համակարգեր և Աստծու ու աստվածացված տիրակալների հզորությունը խորհրդանշող կառույցներ ([[Եգիպտոս]]ում՝ [[Գիզայի բուրգեր|Գիզայի բուրգերը]]ը, Կառնակի և Լուքսորի տաճարները, Ասորեստանի և Բաբելոնի զիկկուրատները (պաշտամունքային բրգաձև շինություն), [[Հին Իրան]]ի պալատները և այլն):։
[[File:Burger Luksor 002.jpg|thumb|[[Լուքսորի տաճարներ]]ը]]
[[Հին Հունաստան]]ում ստեղծվել է քաղաք-պետությունների (պոլիս) համակարգ:համակարգ։ Տաճարը քաղաքի պաշտամունքային և ճարտարապետական հորինվածքի կենտրոնն էր, որը կառուցվում էր ակրոպոլիսի (միջնաբերդ) բարձունքին:բարձունքին։ Դասական տաճարի կատարելության տիպ է պերիպտերը (սյուներով եզերված կառույց), օրինակ՝ [[Աթենք]]ի Պարթենոնը:Պարթենոնը։ [[Հին Հռոմ]]ում կարևորվել են հանրապետության (հետագայում՝ կայսրության) հզորությունը խորհրդանշող կառույցները, կիրառվել են կամարային և թաղային կառուցվածքները (կոնստրուկցիա, Պանթեոն տաճարը):։
 
</br />
== Ճարտարապետությունը Վերածննդի դարաշրջանում==
Ճարտարապետությունը բարձր մակարդակի է հասել Վերածննդի դարաշրջանում, սկզբնավորվել է XV դարում, Իտալիայի Տոսկանա մարզի քաղաքներում (Ֆլորենցիա, Պիզա, Լիվոռնո, Կառարա) և զարգացել XV–XVI դարերում՝ Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրներում ([[Ֆրանսիա]], [[Նիդեռլանդներ]], [[Գերմանիա]], [[Անգլիա]], [[Իսպանիա]]):։
XIX դարի 2-րդ կեսին [[Եվրոպա]]յում ու [[ԱՄՆ]]-ում կապիտալիստական կարգերի ամրապնդմամբ և արդյունաբերության զարգացմամբ էին պայմանավորված քաղաքների արագ աճը, արտադրության նոր տեսակների, առևտրական, տրանսպորտային և այլ կառույցների երևան գալը:գալը։
[[File:Torre de Pisa.jpg|thumb|[[Պիզա]]յի աշտարակ]]
XIX դարի վերջի – [[XX դար]]ի սկզբի ճարտարապետության մեջ նկատելի են տարբեր ոճերի համադրումը (էկլեկտիկա) և նոր ուղղությունների` մոդեռն, կոնստրուկտիվիզմ, նոր դասականություն (նեոկլասիկա) և այլն առաջացումը:առաջացումը։
 
== Ճարտարապետությունը նոր ժամանակներում==
 
Նոր ժամանակների ճարտարապետության մեջ գեղարվեստական-հորինվածքային խնդիրները դարձել են առավել կարևոր և վճռորոշ, իսկ [[շինարար]]ական տեխնիկայի զարգացումն ու կատարելագործումը (շարժական ծածկեր, երկակի կորության թաղեր և այլն) նոր հնարավորություններ են բացել համարձակ մտահղացումներ իրագործելու համար:համար։ Ժամանակակից ճարտարապետությունը բնութագրվում է զարգացման ուղղությունների բազմազանությամբ, առանձին [[շենք]]երի փոխարեն իշխում են [[քաղաք]]աշինական կազմավորումները, դառնում են ավելի հարմարավետ և հուսալի, շեշտվում են կառույցների ու համալիրների արտաքին տեսքը` վերասլաց են, աստիճանաձև, հաճախ ոչ ուղղաձիգ ծավալներով ու ձևերով, քաղաքաշինական համալիր խնդիրների ամբողջական և ավարտուն լուծումներով:լուծումներով։
Նոր ժամանակներում ճանաչված ճարտարապետներ [[Լը Կորբյուզե]]ն, [[Ֆրանկ Լլոյդ Ռայթ]]ը, [[Միս Վան դեր Ռոե]]ն, [[Վալտեր Գրոպիուս]]ը, [[Օսկար Նիմեյեր]]ը, [[Քենձո Թանգ]]են, [[Ալվար Աալտո]]ն, [[Էրո Սաարինեն]]ը, [[Լուիս Կան]]ը, [[Ժորժ Կանդիլիս]]ը և ուրիշներ ստեղծել են ճարտարապետական արժեքներ, որոնք մեծապես նպաստել են մշակութային առաջընթացին:առաջընթացին։
[[Հայ]]կական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղ[[արվեստ]]ական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես [[տուֆ]]ի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով:հատկանիշներով։
 
== Ճարտարապետությունը Հայաստանում==
 
Հայկական ճարտարապետության հնագույն փուլն ընդգրկում է մ. թ. ա. IV–I հազարամյակները, պահպանվել են քարեդարյան անձավներ, պղնձեդարյան և բրոնզեդարյան բնակատեղիներ, դամբարանադաշտեր, մեգալիթյան կառույցներ, բերդշեներ, ժայռափորագրություններ:ժայռափորագրություններ։
Հին փուլն ընդգրկում է կազմավորված հայկական պետականության ժամանակաշրջանի՝ մ. թ. ա. VI–[[III դար]]երի՝ ստրկատիրական կացութաձևի ճարտարապետությունը:ճարտարապետությունը։ Այդ ժամանակաշրջանը կարևորվում է հատկապես հայկական մշակույթի և Հայկական լեռնաշխարհում բնակվող այլ ցեղերի մշակույթների փոխառնչությամբ:փոխառնչությամբ։ Այս փուլի հիմնական պաշտամունքային կառույցները հեթանոսական մեհյաններն ու տաճարներն էին, որոնց տեղերում հետագայում կառուցվեց քրիստոնեական վաղ շրջանի շինությունների զգալի մասը:մասը։
Վաղ միջնադարը (IV–VII դարեր) հիմնականում հայկական մոնումենտալ ճարտարապետության ազգային նկարագրի ձևավորման (IV–V դարեր) և հասունության ու կատարելության (VI–VII դարեր) շրջաններն են:են։
[[File:Sanahin-Amenaprkich.jpg|thumb|Սանահինի վանքը]]
Զարգացած միջնադարյան փուլը, ըստ ընդունված պարբերացման, ընդգրկում է IX դարի վերջից մինչև [[XIV դար]]ը՝ IX–XI և [[XIV դար|XII–XIV դարերի]] ենթափուլերով:ենթափուլերով։ IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել քաղաքաշինությունը (Անի, Դվին, [[Կարս]], [[Վան]] և այլն), ստեղծվել են վանական համալիրներ ([[Տաթև]], [[Սևան]], [[Գնդեվանք]], [[Հոռոմոս]], [[Խծկոնք]], [[Հաղպատ]], [[Սանահին]] և այլն):։
 
[[File:Տաթև վանական համալիր70.JPG|thumb|Տաթև վանական համալիրը]]
 
XII–XIV դարերում ընդլայնվել են եղած համալիրները, ստեղծվել նորերը, կատարելագործվել է քաղաքաշինական արվեստը, հարստացել են արտահայտչամիջոցները, շինարարական-կառուցվածքային հնարքները, կարևորվել է աշխարհիկ շենքերի ([[գրատուն]], սեղանատուն, [[հյուրանոց]]-կարավանատուն), ճարտարագիտական և պաշտպանական կառույցների շինարարությունը, կազմավորվել են ճարտարապետական դպրոցներ [[Սյունիք]]ում, [[Վասպուրական]]ում, [[Գուգարք]]ում, [[Արցախ]]ում և այլուր:այլուր։
Միջնադարյան հայկական ճարտարապետության վերջին փուլն ընդգրկում է XVII–[[XVIII դար]]երը, երևան են եկել նոր հատկանիշներ քաղաքաշինության և բնակարանային ճարտարապետության ոլորտներում, մասամբ պակասել են կառույցների մոնումենտալությունը, գեղարվեստական արտահայտչականությունը:արտահայտչականությունը։
Նոր փուլի (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) ճարտարապետությանը բնորոշ են մերձեցումը ռուսական մշակույթին և քաղաքաշինության ([[Երևան]], [[Գյումրի]], [[Գորիս]], [[Նոր Բայազետ]] և այլն) զարգացումը՝ դասականության ու կանոնավոր հատակագծման սկզբունքների կիրառմամբ:կիրառմամբ։ Եթե միջնադարյան ճարտարապետության նախորդ փուլերում բնակավայրի դիմագիծը բնորոշողը պաշտամունքային կառույցների ճարտարապետությունն էր, ապա նոր փուլում առաջնային են դարձել քաղաքաշինությունը և ժողովրդական տան ճարտարապետությունը: ճարտարապետությունը։
 
Նորագույն փուլը խորհրդահայ ճարտարապետության շրջանն է՝ [[1920]]–[[1990]] թվականներ, երբ գյուղական և քաղաքային բնակավայրերում ծավալվել է զանգվածային բնակարանաշինություն, կառուցվել են ուսումնական, մշակութային, կոմունալ-կենցաղային սպասարկման օբյեկտներ, հաղորդակցուղիներ (կոմունիկացիա) և ենթակառուցվածքներ, բարելավվել են բնակավայրերի սանիտարահիգիենային պայմանները, կարևորվել բնապահպանական խնդիրները:խնդիրները։
Արդի փուլի ([[1990]]-ական թվականների սկզբից)՝ Հայաստանի երրորդ հանրապետության ճարտարապետությանը բնորոշ են որոշակի որակական փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, նոր շինանյութերի, կառուցվածքների ու տեխնոլոգիաների կիրառումը, ճարտարապետական ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի զուգադրումը:զուգադրումը։
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա:վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները:փոխազդեցությունները։ Հայրենի ([[Թորոս Թորամանյան]] և ուրիշներ) և օտար ([[Դյուբուա]], [[Շառլ Դիհլ]], [[Յոզեֆ Ստրժիգովսկի]], [[Նիկողայոս Մառ]] և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը [[Արևմտյան Եվրոպա]]յի ճարտարապետության վրա:վրա։ Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. [[III դար]]ում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից, լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի [[Գառնի]]ի տաճարն է (I դար):։
[[File:Noravanq.jpg|thumb|Նորավանքը]]
Հայկական ճարտարապետության հուշարձաններից [[Զվարթնոց|Զվարթնոցը]]ը, [[Գեղարդավանք|Գեղարդավանքը]]ը, [[Հաղպատ|Հաղպատը]]ը, [[Սանահին|Սանահինը]]ը, [[Նորավանք|Նորավանքն]] ն ընդգրկվել են [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:։
Պետականության բացակայության պայմաններում, նաև ճակատագրի բերումով, հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ, հայոց շինարվեստի ավանդույթները տարածելով նաև գաղթավայրերում:գաղթավայրերում։
 
{{arch-stub}}
{{Արվեստի բնագավառներ}}
 
[[Կատեգորիա:Ճարտարապետություն]]
 
 
{{arch-stub}}
 
{{Link FA|ta}}