«Սերգեյ Մարտիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Սերգեյ''' (Սերգո) Նիկոլայի Մարտիկյան(1874, Թիֆլիս-1957, Երևան), խորհրդային կուսակցական և պետական...»:
(Տարբերություն չկա)

13:15, 8 Մայիսի 2014-ի տարբերակ

Սերգեյ (Սերգո) Նիկոլայի Մարտիկյան(1874, Թիֆլիս-1957, Երևան), խորհրդային կուսակցական և պետական գործիչ: ԽՄԿԿ անդամ 1904 թվականից: Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1901 թվականից: Մասնակցել է «Բանվորի ձայն» (1906), «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий», 1906), «Օրեր» (1907) թերթերի հրատարակմանը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մարտիկյանի բնակարանը եղել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հավաքատեղիներից մեկը (1914-ի օգոստոսին նրա բնակարանում տեղի է ունեցել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի խորհրդակցություն: 1917 թվականին այդ բնակարանում էր տեղավորված ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի օրգան «Սոցիալ-դեմոկրատ» հայերեն թերթի խմբագրությունը: Թերթի հրատարակման և տարածման գործին Մ. Մելիքյանի, Ա. Կարինյանի, Ս. Կասյանի ն այլոց հետ մասնակցել է նաև Մարտիկյանը: 1917-ին Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունից հետո ընտրվել Է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ: Բաքվի կոմունայի պաշտպանության օրերին կազմակերպել և ղեկավարել է մարտական դրուժինա:Կոմունայի պարտությունից հեւռո, մինչև 1919 թվականի ապրիլը, գործել է Ատտրախանում, այնուհետև ՌԿ(բ)Կ Կենտկոմի հանձնարարությամբ եկել է Հայաստան: Ընտրվել է ՌԿ(բ)Կ Արմենկոմի անդամ: 1920 թվականի հունիսին բանտարկվել է: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Մարտիկյանը պատասխանատու պաշտոններ է վարել կուսակցական ու խորհրդային մարմիններում (կուսակցության Երևանի կոմիտեի քարտուղար, Հայաստանի ժողտնտխորհի նախագահ, Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ): 1933-1936 թվականին եղել է ՀԽՍՀ, ապա՝ ԱԽՖՍՀ Կենտգործկոմի նախագահ, ԽՍՀՄ, ԱԽՖՍՀ Կենտգործկոմների և ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի անդամ: Ընտրվել է ԽՄԿԿ 12-րդ, 14-րդ, 16-րդ համագումարների պատգամավոր: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։