«Խաչքար»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: : → ։ (2), → (4) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (2), → (4) oգտվելով ԱՎԲ)
 
== Վաղ շրջանի կոթողները ==
Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են:են։ Ուղղաձիգ դիրքով առանձին կանգնեցված քարե հուշակոթողներից հնագույնները ''մենհիրներն'' են, որոնք բավականին մեծ քանակությամբ հանդիպում են [[Հայաստան]]ում։ Նրանք ունեցել են պաշտամունքային նշանակություն։ Նույն կարգի [[հուշարձան]]ներ են նաև «վիշապ» կոչվող կերտվածքները։ Սրանք իրենց վրա կրում են մշակման հետքեր՝ գաղափարագրերի և քանդակների ձևով, ունեն հսկա ձկան տեսք և կապվում են հայերի նախահայրերի մոտ տարածված ջրի աստվածուհու՝ Աստղիկ Դերկետոյի պաշտամունքի հետ։
Եթե վերոհիշյալները դեռևս ուղղակիորեն չեն առնչվում խաչքարերի հետ, ապա [[ուրարտու|ուրարտական]] կոթողները (մ.թ.ա. 8-7 դդ.), որոնք բաղկացած են պատվանդանից ու նրա վրա կանգնեցված ուղղաձիգ քառակող սյունից կամ սալից՝ [[սեպագիր|սեպագիր արձանագրությամբ]], կարող են դիտվել որպես խաչքարերի ծավալա-տարածական հորինվածքի նախօրինակներ։ Այսպիսի կոթողները շարունակել են կիրառություն ունենալ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում։ Նրանք տեղադրվել են ճանապարհներին, [[քաղաք]]ներում՝ ամենատարբեր առիթներով։ Դրանց մի մասը հասել է 4-5 դդ.։
Վաղ [[քրիստոնեություն|քրիստոնեական]] շրջանի առավել զարգացած օրինակները բաղկացած են երեք մասից։ Այս դեպքում արդեն աստիճանաձև հիմք, պատվանդան և ուղղաձիգ մարմին։
 
Քարե խաչքարի համար նախօրինակ են ծառայել փայտյա խաչերը, որոնք կանգնեցվում էին հատկապես քանդված [[հեթանոսություն|հեթանոսական]] մեհյանների տեղում։ Ըստ ավանդության, Հայաստանում փայտյա խաչեր են կանգնեցված եղել [[Սևանա կղզի|Սևանա կղզում]], [[Սանահին]]ում, ինչպես նաև հարևան [[Վրաստան]]ում՝ Մցխեթի մոտ, Մծիրե լեռան վրա, որտեղ յոթերորդ դարում կառուցվել է Ջվարի (որ վրացերեն նշանակում է խաչ) եկեղեցին։
Փայտակերտ խաչը քարե խաչով փոխարինելու վաղագույն փորձերը վերաբերվում են 4-7 դդ.։ Դրանք ներկայացված են [[Դվին]]ի պեղումների ժամանակ գտնվածներով։ Սերվելով փայտակերտ խաչերից՝ «թևավոր խաչերը» միևնույն ժամանակ հիմք են ծառայել Հայկական մի նոր և ինքնատիպ արվեստի կազմավորման համար: համար։ Այսպիսի թևավոր խաչեր գտնվել են [[Դվին]]ի պեղումների ժամանակ<ref>Լ. Ազարյան, «Հայկական խաչքարեր», ալբոմ, «Էրեբունի» հրատարակչություն, 1973թ</ref>։
 
== Խաչքարերի հիմնական տեսակները ==
11-12-րդ դարերում հիմնականում ավարտվում է խաչքարային հորինվածքի և ոճական առանձնահատկությունների զարգացումը։ Եվ արդեն իսկ տիպականորեն ձևավորված խաչքարերը «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։»<ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․</ref> գրքի հեղինակները բաժանում են հտևյալ խմբերի․
# Միակտուր քարերից կերտված խաչքարեր, որոնք իրենց ստորին մասով ամրացվում են գետնին, հիմնականում ունենում են ուղղանկյուն գագաթ, երբեմն նաև հանդիպում է կամարաձև գագաթ, վերևում՝ մի փոքր ավելի լայն, հիմքը համեմատաբար ավելի նեղ։
# 11-րդ դարից սկսած խաչքարերը սկսում են կանգնեցվել ոչ միայն միակտուր, այլև աստիճանաձև պատվանդանի վրա։
# Բնական ժայռաբեկորներից կերտված և երբեմն էլ ավելի խոշոր ժայռերի վրա քանդակված խաչքարերի օրինակներ հանդիպում ենք Փառիտոսում, [[Արուճ]]ում, [[Թալին|Ն. Թալինում]], [[Վայոց ձոր]]ում, [[Վարդենիս]]ի շրջանում, [[Գեղարդի վանք|Գեղարդ]]ում, [[Գառնի]]ում և այլ վայրերում սկսած 11-րդ դարից մինչև ուշ միջնադար։
# Մեզ են հասել մի քանի շրջանաձև խաչքարեր, որոնցից ուշադրության արժանի են [[Թալին]]ի «Սանդուխը կույս» կոչված վայրի փոքրիկ պատվանդանավոր տեսակները և այլն։
# Խաչքարային հուշարձանների առանձին տեսակ են կազմում այսպես կոչված «Ամենափրկիչ» խաչքարերը, որոնց վրա սովորաբար պատկերվել է [[Հիսուս|Քրիստոսի]] խաչելությունը, որի համար էլ այս խաչքարերին տրվել է ամենափրկիչ պայմանական անունը։ Կան արձանագրությամբ «Ամենափրկիչ» կոչված խաչքարեր, որոնց վրա ամենևին էլ պատկերված չէ խաչելության տեսարան։ Այդպիսիք են օրինակ [[Սանահին]]ի 1161, 1125 և Վանեվանի 1285 թ. թվակիր խաչքարերը։ Ինչպես նշում է «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները IX-XIII դարերի խաչքարերը» գրքի հեղինակը «Ամենափրկիչը» խաչքարերին կառուցողների տված լոկ սովորական անուն է, այդ իսկ պատճառով ճիշտ կլիներ պարզապես «խաչելության խաչքարեր»։ Շատ հաճախ այս տիպի խաչքարերին ուղեկցում են [[Լուսին|լուսնի]] և [[արեգակ]]ի պատկերներ։<ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․, էջ 29</ref>
 
[[Միջնադար]]ում սովորություն է եղել խաչքարերը ներկել կարմիր գույնով։ Այն դեպքում, երբ քարերը շատ ծակոտիներ են ունեցել, դրանց մակերեսը նախապես կրաշաղախի բարակ շերտով ծեփում էին և ապա ներկում։ Խաչքարերը ներկելու սովորությունը գալիս է հնուց։ Կարմիր գույնով ներկված են եղել [[Թալին]]ի 8-10-րդ դարերի մի քանի խաչքարեր, [[Կողբ]]ի երկու որմնափակ խաչքարերը (12-13րդ դդ.), [[Հովհաննավանք]]ի գավիթի ներսում դրված մի շարք խաչքարեր, Հռիփսիմե տաճարի բակում դրված 16-17-րդ դարերի խաչքարերը և այլն։ Հիմքեր կան կարծելու, որ երբեմն խաչքարերը ներկվել են բազմագույն ներկով. դրա ապացույցը [[Հաղպատավանք]]ի Ամենափրկիչ խաչքարն է (1273 թ.), առայժմ միակը իր տեսակի մեջ <ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․, էջ 28-29</ref>։
 
== Տես նաև ==
274 415

edits