«Մկաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Հոգնածությունը մկանային աշխատանքի ժամանակ: clean up, փոխարինվեց: → (11) oգտվելով ԱՎԲ
Տող 58.
Մկանի աշխատունակության ժամանակավոր նվազումը, որն առաջանում է երկարատև աշխատանքի հետևանքով և վերականգնվում է հանգստից հետո, կոչվում է հոգնածություն։ Մկանի հոգնածության հիմքում ընկած են մկանում ընթացող նյութափոխանակության պրոցեսների հետևանքով միջանկյալ արգասիքների կուտակումը և էներգիական պաշարների անբավարարությունը։ Հոգնածության զարգացման պատճառ է նաև շարժողական գործունեությունը կարգավորող նյարդային կենտրոնների վիճակը։
 
Մկանային աշխատանքը դեպքում հոգնածությունը շուտ է վրա հասնում կծկումների մեծ ռիթմի դեպքում։ Մկանների աշխատունակությունը կախված է նաև բեռնվածության մեծությունից, որքան մեծ է բեռնվածությունը, այնքան մկանը շուտ է հոգնում։ Մկանների աշխատունակության կծկումների ռիթմի և բեռնվածության ազդեցությունն ուսումնասիրել է ռուս ֆիզիոլոգ Ի.Մ. Սեչենովը։ Նա պարզել է, որ աշխատանք կատարելիս պետք է ընտրել միջին ռիթմ և չափավոր բեռնվածություն, որպեսզի արտադրողականությունը բարձր լինի և հոգնածությունը ուշ զարգանա։ Սեչենովն իր հետազոտություններով հիմք դրեց աշխատանքի հիգենային, որի իմացությունը կարևոր նշանակություն ունի աշխատանքային պրոցեսի ճիշտ և նպատակային կազմակերպման գործում։ Մարդու աշխատունակության վրա մեծ ազդեցություն է թողնում նաև տրամադրությունը։ Հաճույքով կատարվող աշխատանքի դեպքում մարդն ուշ է հոգնում։ Եթե միևնույն շարժումը փոփոխաբար կատարվում է երկու ձեռքով, հոգնածութունն ավելի ուշ է վրա հասնում, քան նույն ռիթմով մեկ ձեռքով կատարելիս։ Պատճառն այն է, որ կծկումների միջև ընկած շրջանում մկանների աշխատունակությունը մասամբ վերականգնվում է։ Ձեռքի հոգնած մկանի աշխատունակության վերականգնումն արագանում է, եթե նրա հանգստի շրջանում աշխատանքը կատարվի մյուսի ձեռով։ Այդպիսի հանգիստը Ի.Մ.Սեչենովը անվանել է ակտիվ։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մկաններ» էջից