«Գազափոխանակություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (26), → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
== Ներշնչվող և արտաշնչվող օդի բաղադրությունը ==
 
Ներշնչման և արտաշնչման ճշգրիտ, ռիթմիկ հերթափոխման շնորհիվ թոքերում և թոքաբշտերում պահպանվում է կայուն գազային բաղադրություն:բաղադրություն։
 
Ներշնչվող [[օդ]]ը պարունակում է մոտ 79 % [[ազոտ]], 21 % [[թթվածին]] և 0,03 % [[ածխաթթու գազ]] (ածխածնի երկօքսիդ):։ Նրանում կան նաև քիչ քանակությամբ գոլորշիներ, իներտ գազեր:գազեր։ Արտաշնչվող օդում թթվածինը կազմում է 16 %, ածխածնի երկօքսիդի [[խտություն]]ը աճում է մինչև 4 %, ավելանում է նաև ջրային գոլորշիների քանակը:քանակը։ Ազոտի և բոլոր մնացած գազերի պարունակությունը չի փոխվում:փոխվում։
 
== Գազափոխանակությունը թոքերում ==
 
Թոքաբշտիկների [[օդ]]ի և մազանոթների արյան միջև գազափոխանակությունը կատարվում է բացառապես [[գազ]]երի դիֆուզիայի օրենքով, որին նպաստում է թթվածնի և [[ածխաթթու գազ]]ի լարվածության տարբերությունը:տարբերությունը։ Թոքաբշտիկներում թթվածնի լարվածությունն ավելի մեծ է, քան երակային մազանոթների արյան մեջ, ուստի թոքաբշտիկներից [[թթվածին]]ը թափանցում է արյան մեջ:մեջ։ Ածխաթթու գազի լարվածությունը մեծ է երակային մազանոթների արյան մեջ, որտեղից էլ այդ գազն անցնում է թոքաբշտիկների մեջ և արտաշնչելիս հեռանում օրգանիզմից:օրգանիզմից։ Հետևաբար երակային [[արյուն]]ը վերածվում է զարկերակային արյան:արյան։
 
Թոքաբշտիկներից արյան մեջ թափանցած թթվածնի միայն չնչին մասն է (2 %) լուծվում արյան պլազմայում:պլազմայում։ Մեծ մասը թափանցում է էրիթրոցիտների մեջ, կապվում հեմոգլոբինի հետ և առաջացնում '''օքսիհեմոգլոբին''' անկայուն նյութ:նյութ։ Հանգիստ ժամանակ թոքերից հեռացող մեկ լիտր զարկերակային արյունը պարունակում է մոտավորապես 200 մլ թթվածին, իսկ թոքեր մտնող մեկ լիտր երակային արյունը՝ մոտավորապես 120 մլ թթվածին:թթվածին։ Տարբերությունը վկայում է, որ արյունից ամբողջ թթվածինը չի անցնում [[հյուսվածք]]ների մեջ:մեջ։
 
== Գազափոխանակությունը հյուսվածքներում ==
 
Զարկերակային [[արյուն]]ն ավելի հարուստ է թթվածնով, քան [[հյուսվածք]]ների [[բջիջ]]ները:ները։ Հետևապես հյուսվածքներում օքսիհեմոգլոբինը քայքայվում է, անջատված [[թթվածին]]ը դիֆուզիայի օրենքով թափանցում է բջիջների մեջ և օգտագործվում օքսիդացման գործընթացներում:գործընթացներում։
 
Հյուսվածքներում մշտապես իրականացնող նյութափոխանակության ընթացքում որպես վերջնական արգասիք առաջանում է [[ածխաթթու գազ]], որի պարունակությունը բջիջներում ավելի շատ է, քան զարկերակային արյան մեջ:մեջ։ Ուստի այն դիֆուզվում է արյան մեջ և միանում թթվածնից ազատված հեմոգլոբինին, առաջացնելով '''կարբոհեմոգլոբին''' անկայուն միացություն:միացություն։ Ածխաթթու գազի մի մասն էլ մտնում է հեշտ տարրալուծվող որոշ աղերի բաղադրության մեջ:մեջ։
 
Այսպիսով, հյուսվածքներում զարկերակային արյունը վերածվում է երակայինի:երակայինի։ Թոքերի մազանոթներում կարբոհեմոգլոբինը քայքայվում է, նրանից անջատվում է ածխաթթու գազը և անցնում թոքաբշտիկների մեջ:մեջ։ Միաժամանակ երակային արյան մեջ առաջացած անկայուն աղերը տարրալուծվում են, և անջատված ածխաթթու գազը նույնպես հեռանում է:է։
 
== Միջավայրի վնասակար գազերի ազդեցությունը ==
 
Միջավայրի վնասակար [[գազ]]երը ընկնելով [[թոք]]եր, հաճախ առաջացնում են կայուն միացություններ և պահվում [[հյուսվածք]]ներում:ներում։ Այդպիսի դեպքերում թունավորման վտանգը կախված է ոչ միայն վնասական նյութերի քանակից, այլև այդ միջավայրում մարդու մնալու տևողությունից:տևողությունից։ Մթնոլորտի [[օդ]]ում վնասակար նյութեր կարող են լինել արդյունաբերական գազային թափոնները, ավտոմեքենաների արտանետումները, կենցաղում օգտագործվող լաքերը, ներկերը և այլ տեսակի ցնդող գազերը:գազերը։ Վնասակար գազերից է ածխածնի մոնօքսիդը՝ CO-ն կամ '''շմոլ գազը''', որը հեմոգլոբինի հետ առաջացնում է կայուն միացություն և օրգանիզմում զարգացնում է թթվածնային քաղց:քաղց։ Երկարատև թթվածնային քաղցը կարող է [[մահ]]վան պատճառ դառնալ:դառնալ։
 
== Տես նաև ==