«Մեգարյան դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մեգարյան դպրոց''', հին հունական փիլիսոփայական ուղղություն (մ. թ. ա. 4-րդ դար), սոկրատեսյան դպրոցներ...»:
(Տարբերություն չկա)

12:51, 8 Մայիսի 2014-ի տարբերակ

Մեգարյան դպրոց, հին հունական փիլիսոփայական ուղղություն (մ. թ. ա. 4-րդ դար), սոկրատեսյան դպրոցներից: Հիմնադիրն է Էվկլիդես Մեգարացին (մ. թ. ա. մոտ 450-380): Մեգարյան դպրոցում միահյուսվել են հավերժական ու անփոփոխ միակի (գոյի) վերաբերյալ Պարմենիդեսի ուսմունքը և բարիքի սոկրատեսյան հասկացությունը: Ըստ Էվկլիդեսի, գոյություն ունի միայն մեկ միասնական բարիք, որն անփոփոխ է և հայտնի է նաև ճշմարտություն, խելք, աստված են անուններով: Իրերի բազմությունն ու բազմազանությունը հակադրվում են միասնական բարիքին, ուստի ոչ գոյավոր են, ոչ ռեալ: Մեգարյան դպրոցը շարունակել է նաև Զենոն էլեացու և սոփեստների ավանդույթները. դիալեկտիկական դատողությունների նկատմամբ ունեցած հակվածությամբ այն ստացել է «էրիստիկական (հուն, έρισχικά-վիճաբանելու արվեստ) դպրոց» անվանումը: Մեգարացի Ստիլպոնի բարոյագիտական հայացքները մոտ էին կինիկներին, իսկ Զենոն Կիտիոնցին Մեգարյան դպրոցը կինիկյան դպրոցի հետ միասին վերածեց սաոիկյան դպրոցի:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։