«Մեգալոպոլիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մեգալոպոլիս''' (հուն, μεγαλόπολις-շատ մեծ քաղաք, Մեծն քաղաք), քաղաքների վիթխարի կուտակում, գերիշխ...»:
(Տարբերություն չկա)

12:42, 8 Մայիսի 2014-ի տարբերակ

Մեգալոպոլիս (հուն, μεγαλόπολις-շատ մեծ քաղաք, Մեծն քաղաք), քաղաքների վիթխարի կուտակում, գերիշխող ագլոմերացիա: Տերմինն առաջացել է Հին Հունաստանի Արկադիա նահանգի ավելի քան 35 բնակավայրի միաձուլումից գոյացած Մեգալոպոլիս քաղաքի անունից: Արդի Մեգալոպոլիսների հիմնական գծերն են՝ բնակչության գերկուտակումը սահմանափակ տարածության վրա (տես Ուրբանիզացիա), կառուցապատման գծային բնույթը (գլխավորապես տրանսպորտային մայրուղիների երկայնքով), ընդհանուր բազմակենտրոն կաոուցվածքը (պայմանավորված իրար համեմատաբար մոտ գտնվող խոշոր քաղաքների փոխազդեցությամբ), մարդու գործունեությամբ բնության հավասարակշռության խախտումը: Առաջին անգամ Մեգալոպոլիս է անվանվել ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան ծովեզերքի երկայնքով 1000 կմ ձգվող ընդարձակ ուրբանիզացված գոտին (լայնությունը տեղ-տեղ՝ մինչև 200 կմ), որը բաղկացած է միմյանց հաջորդող Բոստոնի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Բալթիմորի, Վաշինգտոնի ագլոմերացիաներից, ինչպես նան շղթայի գլխավոր հանգույցների և նրա ծայրամասերում գտնվող ավելի մանր ագլոմերացիաներից (բնակչությունը՝ 40 մլն): Ձևավորվող առավել խոշոր Մեգալոպոլիսներներից են ԱՄՆ-ում՝ Մերձլճայինը (20 մլն մարդ) և Հարավկալիֆոռնյանը (12 մլն մարդ), ճապոնիայում՝ Տոկիո-Օսակայինը (55 մլն մարդ), Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոն-Լիվերպուլյանը (30 մլն մարդ), ԳՖՀ-ում՝ Հռենոս-Ռուրյանը (10 մլն մարդ):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։