«Եկատերինա Մաքսիմովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Եկատերինա Սերգեևնա Մաքսիմովա'''(ծնվել է փետրվարի 1-ին 1939, Մոսկվա), բալետի ռուս խորհրդային...»:
(Տարբերություն չկա)

10:50, 8 Մայիսի 2014-ի տարբերակ

Եկատերինա Սերգեևնա Մաքսիմովա(ծնվել է փետրվարի 1-ին 1939, Մոսկվա), բալետի ռուս խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1973): 1958 թվականին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը (Ե․ Գերդտի դասարանը)։ Նույն թվականից՝ Մեծ թատրոնի մենապարուհի։ Լավագույն դերապարերից են՝ ժիզել (Ադանի «ժիզել»), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ֆրիգիա (Խաչատրյանի «Սպարտակ», լենինյան մրցանակ, 1975), Բաքոսուհի (Գունոյի «Վալպուրգյան գիշեր»), Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»)։ Հանդես է եկել նաև «Պիգմալիոն» (1978) հեռուստատեսային ֆիլմ-բալետում։ Դերապարերից շատերը Մաքսիմովան պատրաստել է Գ․ Ուլանովայի ղեկավարությամբ։ Հյուրախաղերով հանդես է եկել Փարիզում,Լոնդոնում, Նյու Յորքում, Չիկագոյում, Տոկիոյում և այլուր։ Երևանում հանդես է եկել 1967 թվականին։ Մաքսիմովային շնորհվել է Ա․ Պավլովայի անվան մրցանակ (1969):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։