«Ֆորտ Բոյար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
=== Կառուցման պատմությունը ===
Ֆորտ Բոյարի կառուցման առաջարկությունը եղել է դեռևս [[1666]] թվականին [[Ռոշֆոր]]ի ռազմական բազայի կառուցումից հետո: Բայց [[Սեբաստիան Լե Պրետր դե Վոբան]]ը հակաճառում է [[Լյուդովիկոս XIV]]-ին` ասելով. «Սեր, ավելի լավ է Լուսինը ատամներով բռնել, քան այդտեղ ամրություն կառուցել»:
Շինարարությունն ի վերջո սկսվում է [[1801]] թվականին` [[Նապոլեոն I]]-ի օրոք` Ռոշֆոր քաղաքի մատույցները բրիտանացիների հարձակումներից պաշտպանելու համար: Այն ժամանակներում հրետանու հեռահարությունը կարճ էր, իսկ երկու կղզիերի հեռավորությունն ավելի մեծ էր, որը հնարավորություն չէր տալիս ափին դրված հրետանուն, կրակի տակ պահել նեղուցը: Ֆորտի շինարարությունն իրականացվում էր քարերով, որոնք դրվում էին անմիջապես ծովի հատակին: [[1809]] թվականին ամրության շինարարությունը կանգ է առնում տեխնիկական դժվարությունների պատճառով(քարերը իրենց իսկ ծանրությունից ընկղմվում էին տիղմի շերտերում): Շինարարությունը վերսկսվեց [[1837]] թվականին` [[Լուի- Ֆիլիպ]]ի գահակալության օրոք, երբ [[Անգլիա]]յի հետ հարաբերությունները կրկին լարվեցին: Ամրության շինարարությունը տևեց 20 տարի, [[1857]] թվականին այն արդեն պատրաստ էր: Երբ շինարարությունն ավարտվեց, հրետանու հեռավորությունն արդեն կտրուկ ավելացել էր և ամրության նշանակությունը որպես ռազմական հենակետ նվազեց:
 
[[1913]] թվականին Ֆորտը լիովին կորցնում էր ռազմավարական նշանակությունը: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի օրոք գերմանացիներն այն օգտագործում էին որպես հրաձգարան, ինչով էլ մեծ վնաս հասցրեցին շինությանը: Հետագա 80 տարիներին նախկին ամրությունը լիովին լքված վիճակում էր և աստիժանաբար քայքայվում էր ծովի, քամու և ծովային թռչունների կողմից: [[1962]] թվականին Ֆորտ Բոյարը աճուրդի է հանվում` 7500 [[ֆրանկ]] նախնական արժեքով: Հիմնական պայքարը ծավալվում է ատամնաբույժ [[Էրիկ Էրտի]] և Ֆորտ Բոյարի ընկերների միության նախագահի միջև: Ի վերջո, Էրտը վճարում է 28 000 ֆրանկ(իր մրցակցից 3 000 ֆրանկ ավելի) և ձեռք բերում Ֆորտը` որպես սեփականություն: Սակայն, նա շինության վերականգնման համար միջոցներ չուներ: Իսկ տարիներն անցնում էին և Ֆորտ Բոյարն ավելի էր քանդվում` ծովի, քամու, ինչպես նաև զբոսաշրջիկների կողմից, որոնք պարզապեա քար առ քար տանում էին այն: