«Օհմի օրենք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Օհմի օրենք''', էլեկտրական շղթայի հիմնական օրենքներից մեկը. կապ է հաստատում <br /> Պատկեր:Vir ru.png|մին...»:
(Տարբերություն չկա)

20:24, 7 Մայիսի 2014-ի տարբերակ

Օհմի օրենք, էլեկտրական շղթայի հիմնական օրենքներից մեկը. կապ է հաստատում

Պատկեր:Vir ru.png
Օհմի օրենք

հաղորդիչով անցնող հոսանքի ուժի (I) և այդ հաղորդչի երկու սևեռված կետերի
(կտրվածքների) պոտենցիալների տարբերության (լարման, U) միջև. U=rI:
Համեմատականության r գործակիցը կոչվում է օհմական դիմադրություն կամ
պարզապես հաղորդիչի տվյալ տեղամասի դիմադրություն: Հայտնագործել է Գեորգ Օհմ 1826 թ-ին:
Ընդհանուր դեպքում I-ի և U-ի կախումը ոչ գծային է, սակայն գործնականում,
լարումների որոշակի միջակայքում այն կարելի է համարել գծային և կիրառել Օհմի օրենքը:
Վերը գրված տեսքով Օհմի օրենքը ճիշտ է շղթայի՝ էլշուի աղբյուրներ չպարունակող
տեղամասերի համար: Այդպիսի աղբյուրների (կուտակիչ գեներատորներ ևն)
առկայության դեպքում Օհմի օրենքն ունի rI=U+Ɛ տեսքը, որտեղ Ɛ
տվյալ տեղամասում պարունակվող բոլոր աղբյուրների էլշուն է: Փակ շղթայի համար
Օհմի օրենքը ստանում է r_nI=Ɛ տեսքը, որտեղ r_n=r+r_i-ն շղթայի լրիվ
դիմադրությունն է՝ արտաքին r և էլշուի աղբյուրի ներքին (r_i) դիմադրությունների գումարը:
Օհմի օրենքի ընդհանրացումը ճյուղավորված շղթայի համար
Կիրխհոֆի երկրորդ կանոնն է: Օհմի օրենքը կարելի է գրել դիֆերենցիալ տեսքով՝
ρյ=E+E_կողմ. կամ յ=σ(E+E_կողմ.), որտեղ յ-ն հոսանքի խտությունն է, ρ-ն՝ հաղորդչի տեսակարար դիմադրությունը, σ=1/ρ-ն՝ տեսակարար էլեկտրոհաղորդականությունը, E-ն՝ պոտենցիալ էլեկտրական դաշտի լարվածությունը, E_կողմ.-ը՝ ոչ էլեկտրաստատիկ բնույթի ուժերի (ինդուկցիոն, քիմիական, ջերմային ևն) ստեղծված կողմնակի դաշտի լարվածությունը:
Օհմի օրենքը կոմպլեքս տեսքով ճիշտ է նաև սինուսարդային քվազիստացիոնար հոսանքների համար. zI=Ɛ,
որտեղ z=r+ix-ը լրիվ կոմպլեքս դիմադրությունն է (r-ը շղթայի ակտիվ դիմադրությունն է, x-ը ռեակտիվ դիմադրությունը):