«Մարսողական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 226.
Քաղցի և հագեցման կենտրոնների վիճակը կախված է արյան բաղադրությունից:Քաղցած վիճակում արյան գլյուկոզի,[[ամինաթթու]]ների,ճարպաթթուների քանակը նվազում է:Այդպիդի «քաղցած» [[արյուն]]ը նյարդահումորալ ճանապարհով գրգռում է ենթատեսաթմբի քաղցի կենտրոնը:Այստեղից ազդակները [[երկարավուն ուղեղ]]ի միջոցով հաղորդվում են [[ստամոքս]]ի,աղիների [[գեղձ]]երին և դրդում նրանց:Սկսվում են ստամոքս-աղիքային ուղու պարբերական գալարակծկումները:Մարդը ձգտում է շուտ հագեցնել քաղցը:Եթե մարդուն կամ կենդանուն չի հաջողվում սնուդն ընդունել,ապա օրգանիզմը օգտագործում է իր պահեստային սնունդը:
==== Ստամոքս-աղիքային,ճիճվային հիվանդություններ և դրանց կանխումը ====
Անորակ սնունդը սովորաբար ունենում է անդուր տեսք,գույն,հոտ,նեխման կամ խմորման նշաններ:Սակայն որոշ դեպքերում հիվանդածին [[մանրէ]]ներով սննդի վարակվածությունը արտաքինից չի երևում:Այդպսի սննդի օգտագործումն առաջացնում է սննդային թունավորում,որն արտահայտվում է ինքնազգացման վատացմամբ,գունատությամբ,թուլությամբ,սրտի աշխատանքի,շնչառության խանգարմամբ,որովայնի ցավով,փսխումով:Առաջին օգնություն ցուցյ տալու համար անհրաժեշտ է առաջացնել փսխում և [[ստամոքս]]ից արագ հեռացնել անորակ սնունդը:Դրա համար տուժածին տալիս են խմել 2-3 բաժալ գոլ սոդայա[[ջուր]] և փսխում առաջացնելու նպատակով թեյի գդալով գրգռում լեզվի արմատը կամ ըմպանի հետին պատը:
Սննդի հետ հաճախ մարսողական խողովակ կարող են անցնել ախտածին մանրէներ:Դրանց մի մասը ոչնչանում է բերանի
խոռոչում թքի,մյուսները՝ ստամոքսում աղաթթվի ներգործությամբ:Բայց կան մանրէներ,որոնք կայուն են և չեն ոչնչանում:Աղիներում նրանք բազմանում են,առաջացնելով վարակիչ հիվանդություններ՝ որովայնային տիֆ,դիզենտերիա,խոլերան:Այդ հիվանդություններն ուղեկցվում են սովորաբար ջերմության բարձրացմամբ,աղիների աշխատանքի խանգարմամբ:Նման դեպքերում պետք է շուտափույտ դիմել բժշկի օգնության:
'''Խոլերայի''' հարուցիչ բակտերիան ունի ստորակետի ձև:Այն բավական կայուն է,հատկապես ջրային միջավայրում,սակայն հեշտությամբ մահանում է քլորակրի ազդեցությունից:Այդ պատճառով խոլերայի համաճարակների
ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործվող ջուրը,[[կաթ]]ը եռացնել,ուտելուց առաջ ձեռքերը մշակել քլորակրի լուծույթով և ապա լավ լվանալ մաքուր ջրով:Խոլերան հաճախ դրսևորվում է վարակից 2-3 օր հետո:Խոլերայի հարուցիչները,ընկնելով բարակ աղի,արագորեն բազմանում են,արտազատում են թույն,որն առաջացնում է լուծ,երբեմն
արյունախառն արտաթորանքով:Այդ ընթացքում օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր և հանքային [[աղեր]]:Հիվանդին կարելի է փրկել միայն հակաբիոտիներ օգտագործելու միջոցով:
==Տես նաև==
|