«Մարի Ստյուարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մարի Ստյուարտ''' (Mary Stuart) (15421587), շոտլանդական թագուհի 1542 (փաստորեն 1561-1567): 15481561...»:
(Տարբերություն չկա)

15:36, 7 Մայիսի 2014-ի տարբերակ

Մարի Ստյուարտ (Mary Stuart) (1542—1587), շոտլանդական թագուհի 1542 (փաստորեն 1561-1567): 1548—1561 թվականին ապրել է Փարիզում, 1558 թվականին ամուսնացել ֆրանսիայի թագաժառանգի (1559 թվականից Ֆրանցիսկ 2-րդ թագավոր) հետ։ Այրիանալով՝ 1561 թվականին վերադարձել է Շոտլանդիա։ Հավակնել է նաև անգլիական գահին՝ որպես Անգլիայի թագավոր Հենրի 7-րդ-ի ծոռը։ Փորձելով կաթոլիկների օգնությամբ ամրապնդել իր իշխանությունը Շոտլանդիայում, առաջ է բերել կալվինականների դժգոհությունը, որը վերաճել է ապստամբության (1567)։ Մեղադրվելով իր երկրորդ ամուսնու՝ լորդ Դարնլիի սպանության մեջ, ստիպված հրաժարվել է գահից (որդու օգտին) և փախել Անգլիա, ուր Էլիզաբեթ թագուհու հրամանով բանտարկվել է, ապա մահապատժի ենթարկվել։ Մարի Ստյուարտի՝ դրամատիկ իրադարձություններով հարուստ կյանքը դարձել է շատ գրողների (Ֆ․ Շիլլեր, Ս․ Ցվայգ) գրական ստեղծագործությունների սյուժե։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։