«Մարսողական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 208.
== Մարսողությունը հաստ աղիքում ==
 
Հաստ աղիքիը մարսողական ուղու վերջին բաժինն է:Նա աննշան դեր է կատարում մարսման գործընթացում,քանի որ հիմնական [[մարսողություն]]ը կատարվում է բարակ աղիքում:Հաստ աղիքի լորձաթաղանթում գտնվող [[գեղձ]]երն արտադրվում է քիչ քանակով հյութ,որը պարունակում է թույլ ակտիվություն ունեցող [[ֆերմենտ]]ներ և մեծ քանակով լորձ:Վերջինս հեշտացնում է սննդի չմարսված մնացորդների շարժումը և դուրսբերումը:Հաստ աղիքն ունի հարուստ միկրոֆլորա:Այնտեղ գտնվող որոշ [[բակտերիաներ]] ճեղքում են բուսական [[բջիջ]]ների թաղանթանյութը,որի վրա մարսողական հյութեր չեն ազդում:Բջջի պարունակությունը,ազատվելով թաղանթից,ենթարկվում է աղիքային հյութի ազդեցությանը,քայքայվում և մասամբ ներծծվում:Այդ բակտերիաները սինթեզում են B խմբի և K [[վիտամին]]ներ,ճնշում են ախտահարույց բակտերիաների գործունեությունը,մասնակցում [[սպիտակուց]]ների,[[ճարպ]]երի,լեղաթթուների փոխանակությանը:Հաստ աղիքի այլ բակտերիաներ առաջացնում են չմարսված սպիտակուցների նեխում:Հաստ աղիքի միկրոֆլորայի բացակայության կամ պակասի դեպքում զարգանում են ախտածին բակտերիաներ:Հաստ աղիքում սննդախյուսից [[ջուր]]ը ներծծվում է,պարունակությունը խտանում է,վերափոխվում կղանքի ու անցնում ուղիղ աղիք:
 
Ուղիղ աղիքի դատարկումը բարդ [[ռեֆլեքս]]ային գործողություն է,որի կենտրոնը գտնվում է [[ողնուղեղ]]ի սրբանային բաժնում:
 
==Տես նաև==