«Կոնստանդին Բ Կատուկեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
1287-ին Կոստանդին Բ Կատուկեցին [[Ստեփանոս Օրբելյան]]ին ձեռնադրել է «Սյունյաց մեծ աթոռի մետրոպոլիտ» և հատուկ շրջաբերականով հաստատել Սյունյաց մետրոպոլիտական աթոռը և վերջինիս առաջատար դիրքը արևելահայ եպիսկոպոսների նկատմամբ։ Կոստանդին Բ Կատուկեցու այդ քայլը միտված է եղել Սսի կաթողիկոսական աթոռի և Սյունյաց աթոռի, վերջինիս միջոցով նաև Հայաստանի մյուս եկեղեցական կենտրոնների միջև սերտ կապեր հաստատելուն։
 
1289 թվականի հուլիսի 7-ին [[Հռոմի պապ]] [[Նիկողայոս IV]]-ը նամակ է հղել [[Հեթում Բ]]-ին՝ հայ ժողովրդին դավանափոխ անելու և ազգովին հռոմեադավանության անցնելու նպատակով։ Հեթում Բ թագավորը, ունենալով լատինամետ դիրքորոշում, 1289-ին լատինամետ հոգևորականների հետ ժողով է հրավիրում մայրաքաղաք Սիսում։ Ժողովին չի հրավիրվում կաթողիկոսը, քանզի վերջինս դեմ էր Հայոց եկեղեցու` հռոմեական եկեղեցու հետ միավորմանը։ Ժողովականները կաթողիկոսի վրա բարդում են մտացածին մեղադրանքներ, կանոնազանցումներ, աշխարհիկ գայթակղություններ, ուստի Կոստանդին Բ Կատուկեցին կամովին հրաժարվում է կաթողիկոսական պաշտոնից, որից հետո լատինամոլ կղերականները նրան նետել են տալիս Լամբրոն բերդաքաղաքի բանտը։ Ինչպես Ստեփանոս Օրբելյանն է հավաստում, Կիլիկիայի լատինամետ հոգևորականները վախենում էին, որ Կոստանդին Բ Կատուկեցին կարող է հեռանալ արևելահայ եկեղեցականների մոտ և նրանց կողմից ճանաչվել Ամենայն Հայոց կաթողիկոս։ Նույն պատմիչի վկայությամբ բանտ նետվելու պահին Կոստանդին Բ Կատուկեցին վերցրել է Լուսավորչի Աջը և օրհնել Հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին։ Նա չորս տարի անցկացրել է բանտում, ապա Հեթում Բ-ի կամքով ազատ է արձակվել և 1293-ին թ. նշանակվել Սկևռա վանքի առաջնորդ։ Սկևռայի վանքի «Սկևռայի Սրբարան» կոչված մասնատուփի վրա պահպանվել է Կոստանդին Բ Կատուկեցու արձանագիր հիշատակարանը։
 
Կաթողիկոսական գահին Կոստանդին Բ Կատուկեցուն հաջորդել է [[Ստեփանոս Դ Հռոմկլայեցի]]ն։