«Հանքային ջուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{միացնել|Հանքաջուր}}
[[Պատկեր:Jermuk mineral water.jpg|մինի|[[Ջերմուկ (հանքային ջուր)|Ջերմուկ հանքային ջուր]]ը]]
'''Հանքային ջուր''', ստորգետնյա (հազվադեպ՝ մակերևութային) [[ջուր|ջրեր]], ձևավորվում է տարբեր հորիզոնների ստորերկրյա ջրերի խառնման, հանքային [[մթնոլորտ]]ի ու հանքափորվածքներով բացված ապարների հետ նրանց փոխազդեցության միջոցով։ Պարունակում են մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ անօրգանական (սակավ՝ օրգանական) նյութեր և օժտված են յուրօրինակ ֆիզիկաքիմիական հատկություններով (բաղադրություն, ջերմաստիճան, ռադիոակտիվություն), որոնց շնորհիվ բուժիչ ազդեցություն են գործում [[մարդ]]ու օրգանիզմի վրա։ Օգտագործվում են որպես արտաքին ու ներքին բուժամիջոցներ։ Հանքային ջրի բաղադրությունը կախված է տարածքի երկրաբանական զարգացումից, տեկտոնական կառուցվածքի բնույթից, երկրաջերմային պայմաններից ևն, իսկ գազային բաղադրությունը՝ փոխակերպային և [[հրաբուխ|հրաբխային]] պրոցեսներից։