«Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ)
{{Նոր Կտակարանի Գրքերը}}
'''Պողոս Առաքյալի նամակը Հռոմեացիներին''' ([[գրաբար]]` Թուղթ առ Հռոմեացիս), Հռոմի քրիստոնեական համայնքին [[Պողոս առաքյալ]]ի կողմից գրված նամակ, որը զետեղված է [[Աստվածաշունչ]] մատյանի [[Նոր Կտակարան]]ի մեջ` կազմելով նրա վեցերորդ գիրքը։ ԱստվածաբաններիՀաճախ ինչպես նաև ժամանակակից ուսումնասիրողների ճնշող մեծամասնությունը ընդունումանվանվում է, որ այն իրապես պատկանում է Պողոս առաքյալի գրչին։ Գրվել է շուրջ 55-57թթ.։ Այն Նոր Կտակարանում զետեղվածնաև Պողոսի անունով հասած նամակներից ամենաերկարն է և կարևորագույն նշանակություն է ունեցել քրիստոնեական աստվածաբանական համակարգի ձևավորման համար։Ավետարան:
 
== Նամակի հեղինակը ==
Աստվածաբանների ինչպես նաև ժամանակակից ուսումնասիրողների ճնշող մեծամասնությունը ընդունում է, որ այն իրապես պատկանում է Պողոս առաքյալի գրչին։
 
== Գրության թվականը ==
Գրվել է շուրջ 55-57թթ.։
 
== Նամակի բովանդակությունը ==
Այն Նոր Կտակարանում զետեղված Պողոսի անունով հասած նամակներից ամենաերկարն է և կարևորագույն նշանակություն է ունեցել քրիստոնեական աստվածաբանական համակարգի ձևավորման համար։ Քրիստոսի հարությունից մի քանի տարի անց քրիստոնեությունն արդեն սկսել էր արմատավորվել Հռոմում: Պողոսը, որ Աստծուց էր ստացել հեթանոսների մեջ քարոզելու առաքելությունը, ուզում էր գնալ նաև Հռոմ և մինչև Իսպանիա: Այս նամակով, կարելի է ասել, Պողոսը հող է նախապատրաստում Հռոմ այցելության համար: Նամակի հիմնական նպատակն է՝ բացահայտել հավատի և շնորհի դերը քրիստոնյա մարդու կյանքում, ինչպես նաև հաշտեցնել Հռոմում գտնվող քրիստոնեական երկու խմբավորումներին` հրեա քրիստոնյաներին և հեթանոսությունից դարձի եկածներին, որոնք էլ հենց նամակի հասցեատերերն են: Հռոմի եկեղեցուն ուղղած ողջույնի խոսքից և հավատացյալների համար աղոթելուց հետո Պողոսն իր նպատակը հստակորեն հայտնում է նամակի սկզբում՝ ասելով. «Աստված մարդկանց արդար է համարում իրենց հավատով, որպեսզի հավատան, ինչպես որ գրված է. “Արդարն իր հավատով է փրկվելու”» (1:17): Ամբողջ մարդկությունը՝ հրեա, թե հեթանոս, պետք է արդարանա Աստծու առաջ, որովհետև բոլորն էլ գտնվում են մեղքի իշխանության տակ: Աստծու համար արդար ենք համարվում Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատով: Պողոսն այնուհետև նկարագրում է նոր կյանքը, որ մարդը ձեռք է բերում Քրիստոսին միանալով: Հավատացյալն Աստծու հետ խաղաղություն է ունենում և մեղքի ու մահվան իշխանությունից ազատագրվում Աստծու Հոգու շնորհիվ: 5-8-րդ գլուխներում Պողոսը բացատրում է Աստծու Օրենքի նպատակը և Աստծու Հոգու զորությունը հավատացյալի կյանքում: Առաքյալը քննում է այն հարցը, թե հրեաներն ու հեթանոսները ի՛նչ տեղ են գրավում Աստծու ծրագրի մեջ: Նա եզրակացնում է, որ հրեաների կողմից Քրիստոսի մերժվելն Աստծու ծրագրի մի մասն էր կազմում, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով ամբողջ մարդկությունն արժանի լիներ Աստծու շնորհին: Պողոսը հավատում է, որ հրեաները մշտապես չեն մերժելու Հիսուսին, և կգա մի ժամանակ, երբ կընդունեն նրան: Եվ, վերջապես, Պողոսը գրում է, թե ինչպիսին պիտի լինի քրիստոնյայի կյանքը՝ հիմնված սիրո սկզբունքի վրա: Առաքյալը քննում է զանազան հարցեր, ինչպես՝ Աստծու պաշտամունքը և ծառայությունը, քրիստոնյաների պարտավորությունները պետության և իրար նկատմամբ, ինչպես նաև խղճի վերաբերյալ այլ հարցեր:
Նամակն ավարտվում է անձնական պատգամներով և գոհաբանական խոսքերով:
 
== Նամակի կառուցվածքը ==
* Նախաբան և հիմնական մտածում (1.1-17)
* Մարդու փրկության կարիքը (1.18-3.20)
* Աստծու փրկության ծրագիրը (3.21-4.25)
* Նոր կյանք Քրիստոսով (5.1-8.39)
* Իսրայելի ժողովուրդն Աստծու ծրագրի մեջ (9.1-11.36)
* Քրիստոնեական կենցաղ (12.1-15.13)
* Եզրակացություն և բարևներ (15.14-16.27)
 
== Արտաքին հղումներ ==
[http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/Rome.html Թուղթ առ Հռոմեացիս աշխարհաբար արևելահայերեն թարգմանությամբ]
[http://www.sarkavagagirq.net/p/blog-page_5525.html Սարկավագագիրք]
 
[[Կատեգորիա:Նոր Կտակարանի գրքեր]]
526

edits