«Հանդես ամսօրյա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Հանդես ամսօրյա''', հայագիտական ամսագիր։ Հրատարակում է [[Վիեննա]]յի [[Մխիթարյան միաբանություն]]ը 1887 թ-ից Վիեննայում։ Հիմնադիրներն ու առաջին աշխատակիցներն էին հայտնի գիտնականներ, միաբանության անդամներ [[Արսեն Այտընյան|Ա. Այտընյանը]], ԳՀ. [[Գրիգորիս Գալեմքյարյան]]ը, Հ. [[Հակովբոս Տաշյան]]ը, Հովսեփ Պարոնյանը և ուրիշներ։ Մեծ ներդրում ունի հայագիտության տարբեր խնդիրների ուսումնասիրության ասպարեզում։ Տարբեր ժամանակներում «Հանդես ամսօրյա»-ում տպագրված հայագիտական աշխատությունները խմբագրությունը հրատարակում է աոանձին գրքերով (ցայսօր՝ ավելի քան 220)՝ «Ազգային մատենադարան» մատենաշարով։
 
«Հանդես ամսօրյան» հրապարակել է նյութեր նաև [[հայկական հարց]]ի վերաբերյալ։ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին աշխարհամարտի]] տարիներին և հետո դատապարտել է հայերի ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում, անդրադարձել հայ ազգ-ազատագրական շարժումների պատմությանը («Ազատության շարժումը ԺԵ-ԺԶ դարուն հայոց մեջ», 1917), գրել ցեղասպանությանը զոհ գնացած հայագետների մասին («Հայ կաթողիկե կղերին նահատակները», 1920), ողջունել հայկական պետականության վերականգնումը («Հայաստանի անկախությունը պաշտոնապես ճանաչված», «Հայաստանի անկախությունը», 1920), ցավով նկարագրել ավերակված հայկական բնակավայրերը, մեկնաբանել ավերումի պատճառները («Հայ բնակչությունը [[Սև ծով]]են մինչև [[Կարին]]», հոդվածաշարը, 1921) և այլն։