«Անուշ Եղիազարյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ նկարիչ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ | Ի ծնե տրված անունը = Անուշ Կարապետի Եղիազարյան | Պատկեր = | անվանումը = | Ծննդյա...»:
(Տարբերություն չկա)

18:26, 5 Մայիսի 2014-ի տարբերակ

Անուշ Կարապետի Եղիազարյան (հունիսի 15, 1965, Երևան), հայ նկարչուհի, գոբելենագործ:

Անուշ Եղիազարյան
Ծնվել էհունիսի 15, 1965(1965-06-15) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԱզգությունՀայաստան Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1984) և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1990)
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրԿարապետ Եղիազարյան

ՀՀ վաստակավոր նկարիչ, գոբելենագործ Կարապետ Եղիազարյանի դուստրն է:

Կենսագրություն

1984 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1984-1990 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:

1996 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

1991-2009 թթ. դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, դոցենտ` 2003 թվականից, 2008 թվականից` դոկտոր, պրոֆեսոր` 2011 թվականից:

2009 թվականից ՀՀ Նկարիչների միության դեկորատիվ-կիրառական արվեստի մասնաճյուղի բյուրոյի անդամ է:

2009 թվականից Հայկական պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչն է, 2010 թվականից Կերպարվեստի համահայկական ընկերակցության անդամ:


Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, մեթոդական ձեռնարկների, մենագրությունների, պատկերագրքերի:

Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում և արտասահմանում[1]:

Մեջբերումներ ԱՆուշ Եղիազարյանից

Ես չեմ ընտրել իմ արվեստը, այն իմ արյան կանչով է: Այս արվեստն իմ կենսակերպն է, այն սիրում եմ սուբլիմացիայի աստիճանի[2]:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ