«Մովսես Գ Տաթևացի»–ի խմբագրումների տարբերություն

Մոտ [[1620]] թվականին Երևանում քարոզում է [[Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցի (Երևան)|Ս. Կաթողիկե]] եկեղեցում, վերաշինում Երևանի Ս. Անանիա առաքյալ անապատը, կարգավորում է Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացում [[Հովհաննավանք]]ի և [[Սաղմոսավանք]]ի վանական դպրոցները։ [[1623]] թվականին ձեռնադրվում է եպիսկոպոս, [[1626]] թվականին Սպահանում է։ Պարսից շահ Աբբաս I-ը, [[1627]] թվականի հունվարին ներկա գտնվելով և հիանալով Ս. Ծննդյան տոնի՝ նրա կատարած արարողությամբ, պարգև է առաջարկել և տվել խնդրածը՝ [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Ս. Էջմիածնի]] վանքի լուսարարի պաշտոն և վանքը նորոգելու թույլտվություն-հրովարտակ։ 1627 թվականի հունիսից վերանորոգում է Ս. Էջմիածնի վանքը, Վեհարանը, օժանդակ կառույցները և պարիսպները։ [[1628]] թվականի սկզբից հիշատակվում է որպես «ընտրեալ կաթողիկոս», պաշտոնապես օծվում է [[1629]] թվականի [[հունվարի 13]]-ին։
 
Մովսես Գ Տաթևացին շահից ստանում է իր կաթողիկոսության հաստատման և Ս. Էջմիածնի վանքի պարտքի զիջման հրովարտակներ։ Իր աշակերտների և հետևորդների ([[Փիլիպոս Ա Աղբակեցի|Փիլիպոս Աղբակեցի]], Խաչատուր Կեսարացի, Եսայի Կարճավանցի և ուրիշներ) հետ վերակենդանացնում է ավերված Արևելյան Հայաստանի մշակութային, կրթական, լուսավորական և գրական կյանքը, վերականգնում ու բարվոքում եկեղեցիներն ու վանքերը։
 
և ուրիշներ) հետ վերակենդանացնում է ավերված Արևելյան Հայաստանի մշակութային, կրթական, լուսավորական և գրական կյանքը, վերականգնում ու բարվոքում եկեղեցիներն ու վանքերը։
Կաթողիկոս.Կաթողիկոսական գահին Մովսես Գ Տաթևացուն հաջորդում է Փիլիպոս Ա Աղբակեցին։
 
Կաթողիկոս. գահին Մովսես Գ Տաթևացուն հաջորդում է Փիլիպոս Ա Աղբակեցին։
== Աղբյուրներ ==
* [http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=73&captn=1127&wrpg=0&aupg=1 Առաքել Դաւիրժեցի, Գիրք պատմութեանց, Երեւան, 1990։]