«Մովսես Գ Տաթևացի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (վիքիֆիկացում)
'''Մովսես Գ Տաթևացի''', (աղբյուրներում հիշատակվում է նաև որպես՝ Մովսես Գ Սյունեցի, Աճանանցի, Խոտանանցի, ծնվել է [[1578]], գ. Խոտանան ([[Սյունիք]]) – [[1632]], [[Երևան]], ամփոփվել է [[Հովհաննես Կոզեռն|Կոզեռն]]ի գերեզմանոցում), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[1629]] թվականից։ Հաջորդել է [[Դավիթ Դ Վաղարշապատցի|Դավիթ Դ Վաղարշապատցուն]]։
 
== Կենսագրություն ==
 
Կրթություն ստանալով [[Տաթևի վանք]]ում՝ [[1592]] թվականին ձեռնադրվում է կուսակրոն աբեղա, մեկնում Ամիդ և մինչև [[1606]] թվականը աշակերտում Սրապիոն Եդեսացուն (Ուռհայեցի)։ [[1610]] թվականից [[Երուսաղեմ]]ում դարձել է Ս. Հարություն տաճարի լուսարար։ [[1613]] թվականին վերադառնում է Տաթև, մտնում [[Սյունյաց Մեծ անապատ]]։ Նախքան կաթողիկոս դառնալը՝ հիմնել է դպրոցներ, զբաղվել դրանց բարեկարգման հարցերով, կարգավորել Սյունիքի վանքերը։