«Ֆորտ Բոյար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
օֆշորային կառամատույցը սխալ էր
No edit summary
Տող 4.
Ֆորտ Բոյարի կառուցման առաջարկությունը եղել է դեռևս [[1666]] թվականին [[Ռոշֆոր]]ի ռազմական բազայի կառուցումից հետո: Բայց [[Սեբաստիան Լե Պրետր դե Վոբան]]ը հակաճառում է [[Լյուդովիկոս XIV]]-ին` ասելով.<<Սեր, ավելի լավ է Լուսինը ատամներով բռնել, քան այդտեղ ամրություն կառուցել>>:
Շինարարությունն ի վերջո սկսվում է [[1801]] թվականին` [[Նապոլեոն I]]-ի օրոք` Ռոշֆոր քաղաքի մատույցները բրիտանացիների հարձակումներից պաշտպանելու համար: Այն ժամանակներում հրետանու հեռահարությունը կարճ էր, իսկ երկու կղզիերի հեռավորությունն ավելի մեծ էր, որը հնարավորություն չէր տալիս ափին դրված հրետանուն, կրակի տակ պահել նեղուցը: Ֆորտի շինարարությունն իրականացվում էր քարերով, որոնք դրվում էին անմիջապես ծովի հատակին: [[1809]] թվականին ամրության շինարարությունը կանգ է առնում տեխնիկական դժվարությունների պատճառով(քարերը իրենց իսկ ծանրությունից ընկղմվում էին տիղմի շերտերում): Շինարարությունը վերսկսվեց [[1837]] թվականին` [[Լուի-Ֆիլիպ]]ի գահակալության օրոք, երբ [[Անգլիա]]յի հետ հարաբերությունները կրկին լարվեցին: Ամրության շինարարությունը տևեց 20 տարի, [[1857]] թվականին այն արդեն պատրաստ էր: Երբ շինարարությունն ավարտվեց, հրետանու հեռավորությունն արդեն կտրուկ ավելացել էր և ամրության նշանակությունը որպես ռազմական հենակետ նվազեց:
[[1913]] թվականին Ֆորտը լիովին կորցնում էր ռազմավարական նշանակությունը: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի օրոք գերմանացիներն այն օգտագործում էին որպես հրաձգարան, ինչով էլ մեծ վնաս հասցրեցին շինությանը: Հետագա 80տարիներին նախկին ամրությունը լիովին լքված վիճակում էր և աստիժանաբար քայքայվում էր ծովի, քամու և ծովային թռչունների կողմից: [[1962]] թվականին Ֆորտ Բոյարը աճուրդի է հանվում` 7500 [[ֆրանկ]] նախնական արժեքով: Հիմնական պայքարը ծավալվում է ատամնաբույժ [[Էրիկ Էրտի]] և Ֆորտ Բոյարի ընկերների միության նախագահի միջև: Ի վերջո, Էրտը վճարում է 28000 ֆրանկ(իր մրցակցից 3000 ֆրանկ ավելի) և ձեռք բերում Ֆորտը` որպես սեփականություն: Սակայն, նա շինության վերեկանգնման համար միջոցներ չուներ: Իսկ տարիներն անցնում էին և Ֆորտ Բոյարն ավելի էր քանդվում` ծովի, քամու, ինչպես նաև զբոսաշրջիկների կողմից, որոնք պարզապեա քար առ քար տանում էին այն:
[[1979]] թվականին Էրտը որոշում է ազատվել Ֆորտ Բոյարից և վաճառքի է հանում 1.2 միլիոն ֆրանկով: Միակ հետաքրքվողը [[Ծովով խանգարվածներ|<<Ծովով խանգարվածները>>]] ասոցիացիան էր, որը ցանկանում էր այն արտիստների և էկոլոգների հանդիպման վայր դարձնել:
 
=== Նոր ժամանակներ ===
Սկսած [[1980]] թվականից Ֆորտ Բոյարի նկամամբ հետաքրքրություն է դրսևորում հեռուստատեսությունը: Մասնավորապես` [[Ֆիլիպ Դե Դելևել]]ը, <<[[Գանձեր որոնողներ]]ըորոնողները>> հանրաճանաչ հաղորդաշարի վարողը, որի հաղորդումներից մեկում հերոսը պետք է Ֆորտ Բոյարում գտներ Նապոլեոնի ծխախոտատուփը:Նույն թվականին Ռոշֆորի առևտրային պալատը Ֆորտ Բոյարը վերակառուցելու առաջարկություն է ստանում:Սակայն ոչ մեկին այդ առաջարկը չի հետաքրքրում: [[1989]] թվականին Էրիկ Էրտը 1.5 միլիոն ֆրանկով վաճառում է Ֆորտ Բոյարը հեռուստախաղերի պրոդյուսեր [[Ժակ Անտուան]]ին, որն իր շոուի համար տարածք էր փնտրում: [[1989]] թվականին սկսվում է Ֆորտ Բոյարի վերակառուցումը: Շինությունից 25 մետր հեռավորության վրա կառուցվում է նավամատույցի հարթակ։` նավերի մոտենալու համար: Սարքավորումներով հագեցվում են 2 սրահները` համանուն հեռուստախաղի համար: [[1996 թվական]]ին թվականին վերականգնվում են նաև հրետանային պլատֆորմները: Սակայն Ֆորտ Բոյարը դեռևս ծովի քարուքանդ անող հարվածներին էր ենթարկվում:Լիովին մաքրվում են արտաքին պատերը:Աշխատանքների ավարտական փուլում վերականգնվում է հիմնական բանակը([[2003-2004]] թվականներին):
 
=== Ֆորտ Բոյարը կինեմատոգրաֆում ===
[[1962]] թվականին Ֆորտ Բոյարը երևաց գեղարվեստական ֆիլմում: Դա <<[[Զինվորի հանգիստը]]>> ֆիլմն էր: [[1966]] թվականին [[Ռոբերտ Էնրիկոյի]] << [[Արկածներ որոնողները]]>> ֆիլմում այն դառնում է սցենարի հիմնական բաղկացուցիչներից մեկը` 15 րոպե էկրանային ժամանակով: Այդ րոպեների համար 3 շաբաթ պահանջվեց և նկարահանումներն ընդհատվեցին ուժեղ փոթորիկով, որի ընթացքում հարկ եղավ նկարահանող խմբին արագորեն տարհանել ուղղաթիռով: