«Մարտակառք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մարտակառք''', ռազմակառք, հատկապես ռազմական նպատակներով օգտագործվող երկանիվ կամ քառանիվ մարդատա...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Կառքեր ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Մարտակառք''', ռազմակառք, հատկապես ռազմական նպատակներով օգտագործվող երկանիվ կամ քառանիվ մարդատար թեթև կառք: Մարտակառքին լծում էին մեկ կամ մեկ–երկու և ավելի զույգ [[ձի]] (մասամբ՝ նաև [[ջորի]]): Ռազմիկի պաշտպանության նպատակով մարտակառքը առջևից և կողերից պատվում էր 0,5 մ կամ ավելի բարձր թափքակողերով: Մարտակառքում տեղավորվում էին հիմնականում ռազմիկը և կառավարը: Մարտակառքի թափքում ամրացվում–պահվում էին կապարճը, [[նիզակ]]ը և անհրաժեշտ այլ զենքեր:Հին աշխարհի զորամասերում մարտակառքերի ռազմիկները կազմում էին հատուկ ջոկատներ, որոնք գործում էին հետևազորի առջևից կամ թևերից: Մարտակառքերի ջոկատների հարվածը խառնաշփոթություն էր ստեղծում հակառակորդի շարքերում՝ հետևակազորի համար ստեղծելով հակառակորդին ջախջախելու պայմաններ: Մարտակառքերն օգտագործվում էին նաև հաղթական կամ հանդիսավոր շքահանդեսներում ու մարզական մրցույթներում: Սկսած III հազարամյակից [[Հին Արևելք]]ում ([[Շումեր]], [[Եգիպտոս]], [[Ասորեստան]], [[Պարսկաստան]], [[Անդրկովկաս]], [[Չինաստան]], [[Հնդկաստան]]), [[Հռոմ]]ում և [[Հունաստան]]ում բազմապիսի մարտակառքերի լայնորեն տարածվածության մասին են վկայում ինչպես պեղածոները (կառքերի մնացորդներ, կավե և [[բրոնզ]]ե մոդելներ, բարձրաքանդակներ, որմնանկարներ են), այնպես էլ սեպագրերն ու գրավոր այլ աղբյուրները (Հոմերոս և այլն): [[Հայկական լեռնաշխարհ]]ում ([[Լճաշեն]], [[Թոփրակ կալե]], [[Կարմիր բլուր]], [[Էրեբունի]], [[Ախթալա]], [[Ստեփանավան]], [[Դիլիջան]] և այլն) մարտակառքերի նույնպիսի պեղածոներ են հայտնաբերվել նաև նախաուրարտական ն ուրարտական ժամանակաշրջաններին ([[մ.թ.ա.]] 14-7-դարեր) վերաբերող դամբարաններում: Արդեն մ.թ.ա. I հազարամյակի սկզբներից ռազմավարության մեջ, որպես առավել ճկուն ու հարվածային զորատեսակ, առաջնակարգ դիրք է գրավում հեծելազորը ([[այրուձի]]ն)՝ աստիճանաբար փոխարինելով մարտակառքերի ջոկատներին:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կառքեր]]