«Արաբա-իսրայելական պատերազմ (1973)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 131.
 
Տարվում էին մի շարք ռազմական և քաղաքական միջոցառումներ, հակառակորդին շեղելու համար: Նասերը մի քանի անգամ նշել էր որ պատրաստվում է [[հոկտեմբեր]]ին մասնակցել ՄԱԿ-ի նիստերին: Հայտարարվել էր նաև ռազմական նախարարի արտասահման ուղևորության մասին: [[1972]] թվականից սկսած 22 անգամ բանակի կանչ էր եղել, և 23-րդը, որը հենց դարձավ պատերազմի կանչը, իսրայելցիների կողմից դիտվել էր որպես հասարակ կանչ:
 
* 14:00 Օդ են բարձրանում 200 եգիպտական ինթնաթիռ: Հրետանին կրակ է բացում մինային դաշտերի և սահմանազատող լարերի վրա:
* 14:05 Եգիպտական հետևակը անցնում է Սուեզի ջրանցքը: Առաջ են անցնում ինժեներական ու հետախուզական զորքերը:
* 14:20 Եգիպտական հրետանու հիմնական ուժերը կրակ են բացում Բար-Լևայի ուղղությամբ՝ նավահանգիստների երկայնքով:
* 14:30—14:45 Եգիպտական հետևակը առաջ է անցնում, իսրայելական հրետանին փորձում է խոչընդոտել, սակայն չի կարողանում. նա դիմակայում է մյուս զորքերին
* 14:45 Ափ է տեղափոխվում հետևակի երկրորդ մասը, և այսպես՝ մաս առ մաս՝ 15 րոպե հաճախականությամբ
* 15:00 Եգիպտացիները գրավում են Բար-Լևայի առաջին ֆորտը, վերցում ռազմագերիներ: Իսրայելական օդուժը անցնում է հարձակման
* 15:30 Առաջ են անցնում ինժեներական զորքերը
* 16:30 Սկսվում է կամուրջների ու խրամատների պատրաստումը
* 17:30 12-րդ հարձակում, գրավվում է 8 կմ երկարությամբ և 3.5-4 կմ լայնությամբ տարածք
* 17:50 Եգիպտացիները Սինայի թերակղզու կենտրոնում ուժեր են իջեցնում
* 18:30 Ավազային պատնեշ-սահմանը ճեղքվում է
* 20:30 Առաջին կամուրջով սկսվում է եգիպտական զրահատեխնիկայի տեղափոխումը
* 01:00 780 տանկ և 300 այլ ռազմական միավոր նետվում են ջրանցք
 
[[Հոկտեմբերի 6]]-ին Եգիպտոսը և Սիրիան միաժամանակ հարձակվեցին [[իսրայել|իսրայելական]] դիրքերի վրա: Եգիպտական բանակին հաջողվեց անսպասելի հարձակում իրականացնել: Իսրայելը պատրաստ չէր դիմակայելու հակառակորդին: Արդեն [[հոկտեմբերի 7]]-ին եգիպտացիները գրավեցին Արևելյան Կանտառան` [[Սինայի թերակղզի|Սինայի]]՝ մեծությամբ երկրորդ քաղաքը: Իսրայելցիների հակահարվածները սկզբի օրերին թույլ էին և առանց դժվարության կասեցվում էին եգիպտացիների կողմից : Բայց աստիճանաբար եգիպտական բանակը սկսեց նվազեցնել ակտիվությունը, և [[հոկտեմբերի 10]]-ին սկսվեց օպերատիվ դադար, որը տևեց մինչև [[հոկտեմբերի 13]]-ը: Դա թույլ տվեց Իսրայելին վերցնել նախաձեռնությունը իր ձեռքերը և արևելյան ճակատում կասեցնել սիրիական զորքերի առաջընթացը: