«Արաբա-իսրայելական պատերազմ (1973)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
[[Պատկեր:1967 Six Day War - conquest of Sinai 7-8 June.jpg|մինի]]
[[Պատկեր:1967 Six Day War - The Jordan salient.jpg|մինի]]
Շուտով [[ԱՊԼ|արաբները]], որոնք վեցօրյա պատերազմում մեծ կորուստներ էին տվել, փորձ կատարեցին վերադարձնել կորցրած դիրքերը: [[1973]] թվականի [[հոկտեմբերի 6]]-ին [[Եգիպտոս]]ի և [[Սիրիա]]յի նախաձեռնությամբ ծագեց Հոկտեմբերյան կամ Ահեղ Դատաստանի օրվա պատերազմը: Դեռևս [[1973]] թվականի [[հունվար]]ից Եգիպտոսն ու Սիրիան սկսել էն մշակել համատեղ գործողությունների բավական մանրամասն նախագիծ, միջոցառումներ էին ձեռնարկվել մյուս արաբական երկրների հետ համագործակցության համար և հատկապես Իրաքի հետ, ով միշտ հավատարիմ էր համաարաբական սկզբունքներին:

Պատերազմի նախօրեին Եգիպտոսի համար լուրջ խնդիր էր դարձել օդային պաշտպանության հարցը: Բանն այն է, որ [[1970]] թվականին [[Գամալ Աբդել Նասեր|Նասերի]] մահից հետո նախագահության եկած [[Անվար Սադաթ|Սադաթ]]ը վարում էր [[ԽՍՀՄ]]-ից հեռանալու և [[ԱՄՆ]]-ի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն: Դրա շրջանակներում [[1972]] թվականին ուժը կորցրած համարվեցին բոլոր եգիպտա-խորհրդային պայմանագրերը և 20 հազար խորհրդային մասնագետներ հեռացան Եգիպտոսից: Դա վատ անդրադարձավ օդային ուժերի վրա: Պետք է նշել, որ հենց խորհրդային մասնագետների օրոք ստեղծված հակաօդային պաշտպանությունը Եգիպտոսին հնարավորություն տվեց խուսափել մեծ կորուստներից:
 
Տարվում էին մի շարք ռազմական և քաղաքական միջոցառումներ, հակառակորդին շեղելու համար: Նասերը մի քանի անգամ նշել էր որ պատրաստվում է [[հոկտեմբեր]]ին մասնակցել ՄԱԿ-ի նիստերին: Հայտարարվել էր նաև ռազմական նախարարի արտասահման ուղևորության մասին: [[1972]] թվականից սկսած 22 անգամ բանակի կանչ էր եղել, և 23-րդը, որը հենց դարձավ պատերազմի կանչը, իսրայելցիների կողմից դիտվել էր որպես հասարակ կանչ: