«Կարայի ծով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (26) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 23.
'''Կարայի ծով''' (Կարա գետի անունից), [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ի ծայրամասային ծով՝ Արևմտա-Սիբիրական հարթավայրի, [[Նոր երկիր]], [[Ֆրանց Իոսիֆ]]ի երկիր և [[Հյուսիսային երկիր]] կղզիների միջև։ Տարածությունը մոտ 880 հազար քառակուսի կիլոմետր է, միջին խորությունը՝ 127 մետր, առավելագույնը՝ 620 մետր, (մոտ 40%-ն ունի մինչև 50 մետր խորություն և միայն 2%-ը՝ 500 մետրից ավելի)։
 
Ջրի ծավալը՝ 112 հազար խորանարդ կիլոմետր է, ձգվածությունը՝ մոտ 1500 կիլոմետր, լայնությունը՝ մինչև 800 կիլոմետր։ Կարայի ծով թափվող գետերը ([[Ենիսեյ (գետ)|Ենիսեյ]], [[Օբ]], [[Պյասինա]], [[Կարա]]) ունեն 1300 խորանարդ կիլոմետր տարեկան հոսք։ Կան շատ կղզիներ։ Կլիման արկտիկական է, խիստ։ Տարեկան 3-4 ամիս [[բևեռային գիշեր]] է, 2-3 ամիս՝ բևեռային ցերեկ։
 
Օդի ջերմաստիճանը հյուսիսում՝ 9-10 ամիս, հարավում՝ 7-8 ամիս՝ ցածր 0-ից։ Հունվարի միջին ջերմաստիճանը -20 աստիճանից մինչև -28 աստիճան է (նվազագույնը՝ -46 աստիճան), հուլիսինը՝ 6 աստիճանից մինչև - 1 աստիճան Էէ (առավելագույնը՝ 16 աստիճան)։ Տարվա մեծ մասը սառցակալած է։ Ձմռանը ջրի ջերմաստիճանը սառցաշերտի տակ -1, 5 աստիճանից մինչև - 1, 7 աստիճան է, ամռանը մակերեսային ջրերինը՝ 2-60 աստիճան, աղիությունը՝ 10-33%։
 
Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղություն։ Մակընթացությունը կեսօրյա է, մակարդակի տատանումները՝ 0, 5-0, 8 մետր, ծոցերում՝ մինչև 2 մետր։ Հարուստ է ձկներով, կաթնասուններով, կղզիները՝ թռչնաշուկաներով, [[սպիտակ արջ]]երով ու [[բևեռաղվես]]ներով։ Կարայի ծովը Հյուսիսային ծովային ուղու մի մասն է։ Գլխավոր նավահանգիստը [[Դիքսոն]]ն է։