«Կրաքար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 530 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ)
No edit summary
'''Կրաքար''', հիմնականում [[կալցիտ]]ից CaC0<sub>3</sub> (հազվադեպ՝ արագոնիտից) կազմված նստվածքային [[ապար]]։ Ամենահաճախ հանդիպող խառնուրդներն են՝ [[դոլոմիտ]]ը, [[քվարց]]ը, կավային միներալները, [[երկաթ]]ի և [[մանգան]]ի օքսիդներն ու հիդրօքսիդները։ Մաքուր կրաքարի քիմիական կազմը մոտենում է [[կալցիտ]]ի տեսական կազմին՝ 56% CaO և 44% C0<sub>2</sub>։ Կրաքարի անվանումը սովորաբար տրվում է կախված այն կազմող բաղադրամասերից կամ նրա կառուցվածքից (օրինակ, օլիտային, բյուրեղային)։ Ապարի 50% ից պակաս քանակությամբ բաղադրամասերի բնութագրման համար ավելացվում է համապատասխան ածական՝ ավազաքարային, դոլոմիտային, գլաուկոնիտային և այլն։ Մաքուր կրաքարը սպիտակ է կամ բաց մոխրագույն։ Կրաքարերը դասակարգվում են ըստ կառուցվածքի և ծագման։ Ըստ կառուցվածքի ստորաբաժանումը սովորաբար արտահայտում է նրանց ծագումը։ Տարբերում են [[բիոգեն]], [[քեմոգեն]], վերաբյուրեղացված, բեկորային և խառը ծագման կրաքարեր։ [[Մետամորֆիզմ]]ի դեպքում կրաքարը անցնում է [[մարմար]]ի։ Կրաքար կա բոլոր հասակի նստվածքներում՝ [[քեմբր]]ից մինչև [[անթրոպոգեն]]։ Օգտագործվում է [[սև մետալուրգիա]]յում, պորտլանդ-ցեմենտի պատրաստման համար, քիմիական արդյունաբերության մեջ։ {{ՀՍՀ}} [[Կատեգորիա:Քիմիա]]
 
== Հայաստանում ==
Տարածված է [[ՀՀ]] [[Շիրակի մարզ|Շիրակի]], [[Արարատի մարզ]]երում։ Օգտագործվում է [[սև մետաղաձուլություն|սև մետաղաձուլության]] (որպես բովախառնուրդ), քիմիական արդյունաբերության և շինարարության մեջ։<ref>Հայաստանի Բնաշխարհ Հանրագիտարան, էջ 83, 2006թ</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}