«Սովորական աղվես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 236.
 
== Սովորական աղվեսները ազգային լեգենդներում ==
 
Սովորական աղվեսները միշտ տեղ են գտել տարբեր ազգերի լեգենդների և պատմվածքների մեջ:
Աղվեսի կերպարը օգտագործում էին հին հույները իրենց դիցաբանության մեջ: Թեումեսական աղվեսը հսկայական չափսերի էգ աղվես էր որը անպարտելի էր: Նա Էխիդնայի զավակներից էր:
 
 
Այս աղվեսի կերպարը առկա է նաև բնիկ ամերիկացիների լեգենդներում: Ըստ նրանց այս աղվեսը կոյոտի հավատարիմ ընկերն է, սակայն երբեմն գողանում է նրանց սնունդը: Աշոմաուի հնդամերիկյան ցեղը ասում է, որ աղվեսը և կոյոտը հանդիսանում են աշխարհի արարիչները և նրանք հեռացել են մարդկանց գալուց առաջ: Յորոկ ցեղին պատկանող մարդիկ հավատում են, որ աղվեսը զայրույթի պահին կապել է արևին և մտցրել քարանձավը և արևի տաքությունից գետնի վրա փորվել է մեծ փոս: Ինուիտների մի լեգենդ պատմում է, որը աղվեսը ընդունել է մարդու կերպարանք և գայթակղել մի որսորդի, որից հետո նա ամուսնացել է որսորդի հետ, սակայն իր իրական կերպարանք է ստացել, երբ որսորդը նրան վիրավորել և պատվազրկել է: