«Ռաֆայել Մանվելյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ
Content deleted Content added
Նոր էջ «'''Մանվելյան Ռաֆայել Լևոնի''' (հունիսի 3,1896, Ելիզավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ)-ապրիլի30,1978, ...»:
(Տարբերություն չկա)

17:54, 4 Մայիսի 2014-ի տարբերակ

Մանվելյան Ռաֆայել Լևոնի (հունիսի 3,1896, Ելիզավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ)-ապրիլի30,1978, Երևան), հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ: Բժշկական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1962): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1943): ԽՄԿԿ անդամ 1942թվականից: Ավարտել է Դոնի Ռոստովի Վարշավյան համալսարանի բնագիտության (1919) և Բաքվի համալսարանի բժշկական (1923) ֆակուլտետները: 1926-1933թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների պրոպեդնաիկայի ամբիոնում, 1937—1973թվականներին՝ վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ: Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են աղիքային վարակի կլինիկա-համաճարակաբանական ուսումնասիրություններին: Մանվելյանը ՀԽՍՀ-ում ինֆեկցիոն ծառայության հիմնադիրն է, եղել է առողջապահության մինիսարության ինֆեկցիոնիստը, ՀԽՍՀ ինֆեկցիոնիստների ընկերության պատվավոր նախագահ (1973թվականից): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։