«Հերետիկոսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[File:Fra Angelico 067.jpg|thumb|Fra Angelico 067]] [[File:Joan of arc burning at stake.jpg|thumb|Joan of arc burning at stake]]
'''Հերետիկոսություն''', քաղաքական հերձվածություն, քրիստոնեական պաշտոնական եկեղեցիների դավանաբանությունից ու [[Դոգմատիզմ|դոգմաներից]] շեղված կրոնական հոսանք: Շահագործող դասակարգերի գաղափարախոսությունը դարձած պաշտոնական կրոնի գերիշխման ժամանակաշրջանում եղել է բողոքի առանձնահատուկ ձև, հաճախ վերաճել ժողովրդական շարժման: Երևան է եկել դեռևս քրիստոնեության ձևավորման ժամանակաշրջանում (I—II դդ.): Վաղ քրիստոնեական հերետիկոսները (նիկոլայականներ, մոնտանականներ ևն) ''հուդայականության հեսսեների'' [[Աղանդավորություն|աղանդի]] ու ''նորպլատոնականության'' (Փիլոն Աղեքսանդրացու ուսմունք) ազդեցությամբ պայքարել են կազմակերպվող «հարուստ եկեղեցու», միահեծան եպիսկոպոսության դեմ, քարոզել «երկնային արքայության» մոտալուտ գալուստը: I— III դդ. տարածված էր նաև ''գնոստիցիզմը'' (Հայաստանում՝ առավելապես մարկիոնականությունը): IV դ., երբ քրիստոնեությունը [[Հայաստան|Հայաստանում]], Բյուզանդիայում և այլ երկրներում հաստատվեց որպես պաշտոնական կրոն, հալածանք սկսվեց հերետիկոսության դեմ: IV— VI դդ. առավել նշանակալից հերետիկոսներն էին ''արիոսականությունը'', ''նեստորականությունը'', ''միաբնակությունը'', ''միիշխանականությունը'': Միաբնակությունը Հայաստանում միահյուսվեց քաղաքական անկախության ձգտմանը: Նույն դարերում [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայում]] և Հայաստանում տարածվեցին ''բորբորիտների'' շարժումն ու ''մծղնեությունը'' և այլն: [[Ֆեոդալիզմ|Ֆեոդալական]] հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, ինչպես նաև ''մանիքեության'' ազդեցությամբ հերետիկոսները ստացան [[Դուալիզմ|դուալիստական]] ուսմունքի բնույթ («ապականված», չար երկրային կյանքին հակադրում էր աստծո հետ հոգեկան մերձեցման ձգտումը): VI—VII դդ. Հայաստանում և Բյուզանդիայում բռնկվեց հակաֆեոդալական [[Պավլիկյաններ|Պավլիկյան]] շարժումը: Այդ շարժման ազդեցությամբ X դ. [[Բուլղարիա|Բուլղարիայում]] առաջացած ''Բոգոմիլների'' աղանդն արտահայտում էր գյուղացիների բողոքը ճորտացման դեմ: IX— X դդ. Հայաստանում ծավալված [[Թոնդրակյան աղանդավորական շարժում|Թոնդրակյան շարժումը]] հակաֆեոդալական պայքար լինելուց բացի ուներ նաև ''ազգային-ազատագրական'' բնույթ: Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում քաղաքականը տարածվեց XI դ. երկրորդ կեսից՝ կապված քաղաքների զարգացման հետ: Ֆեոդալների և եկեղեցու դեմ ''բյուրգերության'' պայքարն արտահայտվեց ''կաթարների'' և ''ալբիգոյցիների'' քաղաքականներում: Բյուրգերական հերետիկոսները պահանջում էին «էժան եկեղեցի»՝ պաշտամունքի պարզեցում, եկեղեցու հարստությունների և հողերի բռնագրավում, եկեղեցու քաղաքական իշխանության սահմանափակում: Բյուրգերական հերետիկոսությունն արտահայտվել է նաև Առնոլդ Բրեշիացու, Ուիկլիֆի, Ցան Հուսի ուսմունքներում: Բյուրգերական հերետիկոսությունը նախադրյալներ ստեղծեց ''Ռեֆորմացիայի'' համար: Ի տարբերություն բյուրգերականի, «առաքելական եղբայրներ»-ը, ''դոլչինոականները'' ([[Իտալիա|Իտալիայում]]), ''լոլլարդները'' ([[Անգլիա|Անգլիայում]]), ''տաբորականները'' ([[Չեխիա|Չեխիայում]]) և այլ հերետիկոսները պայքարում էին ընդհանրապես դասային արտոնությունների, մասնավոր սեփականության, պետության վերացման, մարդկանց միջև բացարձակ հավասարության հաստատման համար՝ արտահայտելով չքավոր քաղաքային բնակչության և ընչազուրկ գյուղացիության ձգտումները: Այդ հերետիկոսներըը նախապատրաստեցին XVI— XVII դդ. [[Գերմանիա|Գերմանիայում]], [[Նիդերլանդներ|Նիդերլանդներում]], Անգլիայում բռնկված բուրժուական հեղափոխություններին մասնակցած ժողովրդական զանգվածների գաղափարախոսությունը: Հայաստանում չքավոր գյուղացիության ձգտումների արտահայտություններ էին Դավիթ Ծարեցու (XIII դ.) և Մեխչուի (XVI—XVII դդ.) գլխավորած շարժումները: Հերետիկոսներըը ենթարկվել են կատաղի հետապնդման: XI—XII դարերից հերետիկոսներին հայտարարել են օրենքից դուրս, ենթարկել ողջակիզման: XII դ. վերջին կաթոլիկ եկեղեցին, հերետիկոսների դեմ պայքարի ուժեղացման նպատակով, ստեղծեց [[Ինկվիզիցիա|ինկվիզիցիան]]: Հերետիկոսներըը նպաստել են [[Ֆեոդալիզմ|ֆեոդալիզմի]] քայքայմանը: [[Կապիտալիզմ|Կապիտալիստական]] հասարակարգում հերետիկոսները կորցրին իրենց առաջադիմական բնույթը, խոչընդոտ դարձան շահագործողների դասակարգային գիտակցության աճին ու միասնական պայքարի կազմակերպմանը: