«Ժուլան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 4.
Ժուլանը զգալիորեն փոքր է շամփրուկների մյուս տեսակներից։
 
Մարմնի երկարությունը 17սմ է, թն-երի բացվածքը՝ 24-28 սմ, կենդանի զանգվածը՝ 20-48 գ։ Կտուցը հաստ է, ծայրը՝ներքև կեռված, թևերը՝ կարճ, պոչը՝ դարչնագույն կամ սև։ Հասուն արուի գլուխը կապույտ-մոխրագույն է, ակնադիմակը՝ սև, մեջքը՝ շիկակարմիր-դարչնագույն, մարմինը ներքևից՝ վարդագույն-սպիտակ։ !գիԷգի մարմինը վերևից դարչնագույն է, ծոծրակը՝ ավելի մոխրագույն, ակնադիմակը՝ ավելի մուգ դարչնագույն, մարմինը ներքևից աղոտ սպիտակ է՝ մոխրագույն թեփուկանման նախշով։ Երիտասարդի մարմինը վերևից խամրած դարչնագույն է, ծոծրակը՝ մոխրավուն՝ վերևից ու ներքևից՝ թեփուկանման նախշերով ծածկված։ Զոհին հետապնդում է բարձր դիրքից, նստում է ծառերի, թփուտների, էլեկտրասյուների վրա։ Տեղից տեղ տեղափոխվում է կարճ թռիչքներով։ Բնակվում է թփուտային խոտածածկ տարածքներում։
 
==Սննդառություն==
Տող 13.
[[ՀՀ]]-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին` զույգերով։ Գերադասում է բնակվել [[անտառ]]ների բացատներում, բաց տարածություններում, որտեղ կան թփուտներ, ինչպես նաև բնակավայրերում ու քաղաքամերձ այգիներում։ Բնադրվում է [[թուփ|թփերի]], [[ծառ]]երի վրա, բույնը սարքում է չոր խոտաբույսերից, տեղադրում գետնից 60 [[սանտիմետր|սմ]] - 3 [[մետր]] բարձր։ Ժուլանի բնադրումը նշված է նաև [[Երևան]]ի քաղաքամերձ անտառներում ու պուրակներում, [[Սևանա լճի ավազան]]ի նորաստեղծ անտառներում։ Մայիս ամսին դնում է 3-6 սպիտակ, վարդագույն կամ նարնջագույն պտերով [[ձու|ձվեր]]։
 
=== Բազմացում և զարգացում ===
=== Բնադրում ===
Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի վերջին, մայիսից հունիս։ Բները հայտնվում են (թերի և վերջնական ավարտված) մայիսի 2-րդ կեսից հունիսի կեսերը։ Բույնը գավաթաձև, նոսր հյուսվածք է՝ բույսերից։ Բնադրում է փշոտ թփուտներում, բնադրման բարձր խտության դեպքում՝ նաև ոչ փշոտ ծառերին (ուռենի, խնձորենի, նշենի)։ Բույնը պատրաստում է էգը, արուն հսկում է էգին և բույնը։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիսի վերջին օրերը, կրկնակի բնադրման դեպքում՝ ավելի ուշ։ Դնում է 22 մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակից վարդագույն՝ դարչնագույն և մոխրագույն-կապտամանուշակագույն պտերով 3-7 ձու։
=== Սերնդի հանդեպ խնամք ===
Թխսակալում է էգը՝ 16 օր (1 փուլը տևում է 8-17օր)։ Այդ ընթացքում էգին կեր է բերում նաև արուն։ Ձագերին կերակրում են էգը և արուն։ Ձագերը բնից դուրս են գալիս 15-16-րդ օրը, ևս 2 շաբաթ ծնողների խնամքի տակ ձեռք են բերում ինքնուրույն թռչելու ունակություն։ Օգոստոսին հայտնվում են մեծ քանակությամբ երիտասարդ թռչուններ։ Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը։
== Նշանակություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ժուլան» էջից