«Թոմ Յորք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
==Կենսագրություն==
Թոմ Յորքը ծնվել է Վելինգբորոյում, [[Մեծ Բրիտանիա]]: Նա ուներ ակնախնձորի ի ծնե հիվանդություն՝ մինչև 6 տարեկանը ձախ աչքը պարալիզացված էր: Դեռ երեխա ժամանակ նա հինգ վիրաբուժական վիրահատություն է տարել, ընդ որում վերջինն այնքան անհաջող էր, որ ձախ աջքը գրեթե կուրանում է, իսկ կոպը փոքր-ինչ վերեև է ձգվում: Գրեթե մեկ տարի սև վիրակապ կրելուց հետո Թոմը սկսում է աղոտ տեսնել ձախ աչքով: Հոր մասնագիտությունը՝ քիմիական արդյունաբերության համար կիրառվող սարքավորումների վաճառք, անընդհատ տեղափոխություններ էր պահանջում: Թոմը հաճախ էր փոխում դպրոցը, նրա համար դժվար էր ընկերներ գտնելը, համադասարանցիները զայրացնում էին նրան աչքի պրոբլեմի պատճառով, և նրա մանկության մեծ մասը ,մենակության մեջ է անցել:
Երբ լրացավ նրա 7 տարեկանը (այդ ժամանակ ընտանիքն ապրում էր [[Օքսֆորդ]]ում), նա նվեր ստացավ իր առաջին կիթառը:Կիթառային ելույթներց նրան ոգեշնչում էր Queen խմբի կիթառիստ [[Բրայան Մեյ]]ը (Brian May): Առաջին ավարտուն երգը, որը ծնվել է նրա ֆանտազիայով, կոչվում էր «Mushroom Cloud» և նկարագրում էր միջուկային պայթյունը: 10 տարեկանում Թոմ Յորքը՝ արդեն տղաների մասնավոր դպրոցի աշակերտ, միացավ իր կյանքի առաջին ռոք-խմբին: Դպրոցը Թոմի կյանքում աներևակայելի մեծ դեր է խաղացել. հենց այդտեղ է նա գտել Radiohead խմբում իր ապագա կոլեգաներին՝ [[Էդ Օ’ԲրայենՕ'Բրայեն]]ին (Ed O’Brien), [[Ֆիկ Սելուեյ]]ին (Phil Selway), [[Քոլին Գրինվուդ]]ին (Colin Greenwood) և նրա կրտսեր եղբայր [[Ջոննի Գրինվուդ]]ին (Jonny Greenwood).
{{ՎՊԵ|Thom Yorke}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թոմ_Յորք» էջից