«Անդրեյ Մարկով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Անդրեյ Անդրեևիչ Մարկով''' (1856-1922), ռուս մաթեմատիկոս: Պետերբուրգի Գիտությունների Աակադեմիա...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:AAMarkov.jpg|thumb]]
'''Անդրեյ Անդրեևիչ Մարկով''' ([[1856]]-[[1922]]), ռուս մաթեմատիկոս: [[Պետերբուրգ]]ի Գիտությունների Աակադեմիայի ակադեմիկոս ([[1890]]): [[1886]] թվականից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր: Ավարտել է Պետերբուրգի համալսարանը ([[1878]]):Մարկովի աշխատանքները վերաբերում են թվերի տեսությանը, հավանականությունների տեսությանը, մաթեմատիկական անալիզին։ Մարկովի «Դրական որոշիչի բինար քառակուսային ձևերի մասին» աշխատանքը ([[1880]]) թվերի տեսության այդ բնագավառի հետագա հետազոտությունների հիմք ծառայեց։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Մարկովի աշխատանքները վերաբերում են անընդհատ կոտորակների տեսությանը, ինտեգրալների սահմանային արժեքների ուսումնասիրությանը, շարքերի զուգամիտության լավացման հարցերին և լավագույն մոտավորությունների տեսությանը։ Հավանականությունների տեսությունում Մարկովն առաջին անգամ տվել է հիմնական սահմանային թեորեմի լրիվ և խիստ ապացույցը բավական ընդհանուր պայմանների դեպքում։ Հետագա աշխատանքներում Մարկովը ուսումնասիրել է կախյալ փորձերի հաջորդականություններ և դրանց հետ կապված պատահական մեծությունների գումարներ (այսպես կոչված, Մարկովյան շղթաներ)։ Նրա այս աշխատանքներով սկիզբ դրվեց հավանականական մարկովյան պրոցեսների արդի տեսությանը։ Մարկովը զբաղվել է հավանականությունների տեսության զանազան կիրառություններով և, մասնավորապես, տվել նվազագույն քառակուսիների մեթոդի հավանականական հիմնավորումը:
{{ՀՍՀ}}