«Թերթաքարեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[File:GLMsed.jpg|thumb|280px]]
 
'''Թերթաքարեր''', տարբեր կազմի ձևափոխված [[Ապար|ապարների]] մի խոշոր խմբի ընդհանուր անվանումը, որոնց բնորոշ է թերթայնությունը, այսինքն՝ նուրբ շերտիկների բաժանվելու հատկությունը։ Խիստ ձևափոխված թերթաքարերը կոչվում են բյուրեղային։ Ըստ կազմության լինում են քլորիտային, քվարց-սերիցիտային, տալկային, փայլարային։ Բնության մեջ լայնորեն տարածված են բիտումային կամ այրվող թերթաքարերը, որոնք ունեն մեծ գործնական նշանակություն։ Այրվող թերթաքարերը նուրբ թերթավոր, շագանակագույն, մոխրագույն կամ դեղին երանգներով նստվածքային ապարներ են, որոնք պարունակում են 10—80% օրգանական նյութ։ Թերթաքարերի բարակ շերտիկը վառվում է լուցկով՝ արձակելով այրվող ռետինի յուրահատուկ հոտ։ Այրվող թերթաքարերի օրգանական բաղադրամասն առաջանում է [[Ջուր|ջրում]], [[օդ]]ի համարյա լրիվ բացակայության պայմաններում և բուսական ու կենդանական պլանկտոնի նեխման պրոցեսում, ծովային ավազանների մերձափնյա ծանծաղուտներում կամ [[Լիճ|լճերում]]։ Որոշ թերթաքարերում հանդիպում են [[ջրիմուռ]]ների կուտակումներ, որոնք վկայում են նստվածքի սապրոպելիտային տիղմին պատկանելու մասին։ Բարձրակարգ [[Բույսեր|բույսերի]] մնացորդները, որոնք առկա են համարյա բոլոր այրվող թերթաքարերում, առաջացնում են վերջիններիս հումուսային բաղադրամասը։ Այրվող թերթաքարերի խոշորագույն [[հանքավայրեր]] հայտնի են Մերձբալթիկայում (կուկերսիտներ), [[Բելոռուսիա|Բելոռուսիայում]], [[Ուկրաինա|Ուկրաինայում]], [[Ուզբեկիստան]]ում, Ցակուտիայում, արտասահմանում՝ [[Շվեդիա]]յում, [[Շոտլանդիա]]յում, [[ԱՄՆ]]ում, [[Կանադա]]յում, [[Ավստրալիա]]յում և այլուր։ [[ՀՍՍՀ]]-ում թերթաքարերի ոչ մեծ հանքավայրեր կան [[Աբովյան]]ի շրջանում և [[Դիլիջան]] քաղաքի շրջակայքում։ Այրվող թերթաքարերի հանույթով ՍՍՀՄ-ն աշխարհում գրավում է առաջին տեղը։ Օգտագործվում են էներգետիկայի կարիքների ([[վառելիք]], [[գազ]], մազութ), քսայուղերի, իխթիոլի, սոսնձող և այլ նյութերի արտադրության համար։
 
== Հայաստանում ==
[[ՀՀ]]-ում կավային թերթաքարեր տարածված է [[Ուրծի լեռնաշղթա|Ուրծի]], [[Վայքի լեռնաշղթա|Վայքի]] ու [[Մեղրու լեռնաշղթա]]ներում, [[Տավուշի մարզ]]ում, փոխակերպային բյուրեղային թերթաքարեր՝ [[Ծաղկունյաց լեռնաշղթա]]յում։ Օգտագործվում է որպես շինանյութ, օրգանական նյութերով հարուստ տեսակները (այրվող թերթաքար)՝ վառելանյութ, բյուրեղային թերթաքարեր՝ գրաֆիտի ու փայլարի հումք։
 
{{ՀՍՀ}}
{{ՀԲ}}
[[Կատեգորիա:ապարներ]]
[[Կատեգորիա:բույսեր]]