«Նախաիսլամական Արաբիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 79.
 
==Հավատալիքներ==
{{Հիմնական հոդված|Արաբական դիցաբանություն}}
 
Արաբերեն լեզուն ցեղերին միավորում էր միայն ժամանակավորապես՝ պատերազմելու կամ պաշտպանվելու, առևտրական կամ դիվանագիտական կապեր հաստատելու համար: Պատճառը կրոնական մասնատվածությունն էր: Արաբական թերակղզում տարածված էին և՛ հեթանոսական, և՛ միաստվածական կրոններ: Միաստվածական կրոններից [[քրիստոնեություն]]ը հյուսիսային շրջաններ է մուտք գործել [[Բյուզանդիա]]յի նվաճողական քաղաքականության հետևանքով: Ավելի վաղ քրիստոնեություն էր ընդունել [[Եմեն]]ի ''Հիմյար'' թագավորությունը<ref name="Пиотровский">Пиотровский М.Б., Южная Аравия в раннее средневековье, Москва 1985</ref>: [[Հուդայականություն]]ը ավելի խոր արմատներ է ձգել՝ կրոնական համայնքներ ստեղծելով Նաջդի ու [[Հիջազ]]ի օազիսներում: Տարածված էր հանաֆիական միաստվածական կրոնը: Արաբական թերակղզու հյուսիսային շրջաններում թափանցել էր բաբելոնյան և ասորական աստվածների պաշտամունքը: