«Տավարի միս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
(Տարբերություն չկա)

22:03, 2 Մայիսի 2014-ի տարբերակ

Տավարի միս, վայրի ցլերի ենթատեսակների մսի գյողատնտեսական և խոհարարական դասակարգում: Մսամթերքի որակը կարող է կախված լինել անասունի հասակից, ցեղից և բտվածության աստիճանից: Համարվում է բարձրարժեք սննդամթերք մարդու համար, պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքանյութեր, ինչպես նաև A, B և D վիտամիններ: Տավարամսի հիմնական սննդային արժեքը կախված է դրանում պարունակվող լիարժեք սպիտակուցներից և ճարպերից, որոնք գտնվում են մկանային և ճարպային հյուսվածքներում:

Տավարամսի կտոր
Տավարամսով քյաբաբ

Տավարի մսի սննդանյութերն ունեն բարձր մարսելիություն: Մարսելիությունը չոր նյութերի հաշվով կազմում է 95,0 %, սպիտակուցներինը` 95,7 %, ճարպերինը` 93,5 %, ածխաջրերինը` 97,0 % և հանքային նյութերինը` 81,8 %:

Տարբեր ցեղերի կենդանիների մսային մթերատվությունը պայմանավորված է դրանց մորՖոլոգիական (ձևաբանական) և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, որոնք ձևավորվում և զարգանում են կենդանիների աճեցման ընթացքում ժառանգականության, կերակրման և պահվածքի ազդեցության ներքո: Մսային մթերատվությունը բնութագրվում է որոշակի ժամանակահատվածում կենդանու սպանդից ստացված մսեղիքի ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշներով:

Տավարի սպանդից ստանում են մսեղիք, ճարպ, ենթամթերքներ և տեխնիկական հումք:


Գրականություն

  • Սարգսյան Ռ.Թ., Չիթչյան Տ.Ժ., Հովհաննիսյան Ա.Հ.. «Անասնաբուշություն», Երևան, «ՀՊԱՀ» (2012),
  • Վ. Մ. Հովահաննիսյան. «Մսի և մսամթերքի տեխնոլոգիա», Երևան, «ՀՊԱՀ»