«Սովորական աղվես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 200.
 
== Վտանգները ==
=== Որսորդություն ===
 
Սովորական աղվեսների թիվը պակասում է որսորդների կողմից կատարված ապօրինի որսորդությունների հետևնքով:
Նույնիսկ անտիկ ժամանակներից սկսած մարդիկ որսացել են այս կենդանուն: Պատմական տարբեր աղբյուրներից մեզ են հասել տեղեկություններ, որ Մ.Թ.Ա 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացին զբաղվում էր աղվեսների որսով: Բացի նրանից պատմությունը տեղեկացնում է նաև, որ ուրիշ պատմական անձնավորություններ նույնպես որսում էին աղվեսներին: Աղվեսների որսը տարածված էր նաև միջնադարյան Եվրոպայում: Աղվեսների որսը համարվում է անգլիացիների ազգային սպորտաձևերից մեկը: Գոյություն ունեն նաև հատուկ որսորդական շներ, որոնք նախատեսված են աղվեսի որսի համար:
 
Ներկայումս այդ դաժան գործողությանը զոհ են գնում հազարավոր աղվեսներ: 21-րդ դարի սկզբի տվյալների համաձայն տարեկան սպնվում են հետևյալ քանակությամբ աղվեսներ՝ Անգլիա՝ 21000, Գերմանիա՝ 600000, Ավստրիա՝ 58000, Շվեդիա՝ 58000, Ֆինլանդիա՝ 56000, Դանիա՝ 50000, Շվեյցարիա՝ 34000, Նորվեգիա՝ 17000, Սասկատչևան (Կանադա)՝ 2000 և այլն:
Ներկայումս մշակվել են տարբեր ծրագրեր, որոնք արգելում են աղվեսների որսը` այն օրինական համարելով միայն հատուկ վկայական ներկայացնելու դեպքում: