«Սեդրակ Մանդինյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սեդրակ Ավետի Մանդինյան''' (հոկտեմբերի 22,1844, Թիֆլիս-նոյեմբերի 28, 1915,), հայ մանկավարժ, դերասա...»:
 
Տող 1.
'''Սեդրակ Ավետի Մանդինյան''' (հոկտեմբերի 22,[[1844]], Թիֆլիս-նոյեմբերի 28, [[1915]],), [[հայ մանկավարժ]], [[դերասան]], հասարակական, զրական-թատերական գործիչ:Կրթությունն ստացել է [[Թիֆլիս]]ում, [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան]]ում ([[1857-1863]]), Պետերբուրգի համալսարանում ([[1869]]), ապա՝ Գռթայի ([[Գերմանիա]]) ուսուցչական սեմինարիայում, [[Հայդելբերգ]]ի, [[Լայպցիգ]]ի և [[Վիեննա]]յի համալսարաններում: Խորացել է մանկավարժական և հոգեբանական [[գիտություններ]]ում: [[1864]]-[[1868]]-ին աշխատել է Թիֆլիսի [[հայկական թատրոն]]ում, Գ. [[Չմշկյան]]ի, Մ. Ամրիկյանի հետ շրջագայել [[Շուշի]]ում, [[Ալեքսանդրապոլ]]ում և [[Երևան]]ում ([[1865]]): [[1879]]-[[1880]]-ին եղել է Թիֆլիսի Հայոց դերասանական մշտական խմբի դերասան ու [[ռեժիսոր]]: Որպես [[տեսուչ]] աշխատել է Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոց]]ում([[1874]]-[[1878]]), դասավանդել՝ Շուշիի թեմական դպրոցներում: 1881-1900-ին (ընդհատումով) եղել է [[էջմիածին|էջմիածնի]] Գևորգյան ճեմարանի մանկավարժության և [[հոգեբանություն|հոգեբանության]] դասատու: Մանդինյանը զբաղվել է դիդակտիկայի հարցերի ուսումնասիրությամբ, կարևորել դպրոցականի տարիքային և հոգեկան զարգացման առանձնահատկությունները, հանդես է եկել սխոլաստիկ [[մանկավարժություն|մանկավարժության]] դեմ: Գրել է կրթությանն ու դաստիարակությանը նվիրված մոտ 200 հոդված: Կազմել է «Դպրոցական սահմանադրություն» (1875), «Նահապետական ու հայրենի աշխարհ» ([[1878]]), «Ազգային ընտանեկան աշխարհ» ([[1880]]), «Համառոտ մանկավարժություն» ([[1878]]), «Կյանքի հանգամանքների համեմատ թվաբանություն» ([[1881]]), «Ռուսաց լեզվի դասատվության եղանակ» ([[1886]]), «Ռուսերենի տարրական քրեստոմատիա հայերի համար» ([[1906]]) և բազմաթիվ այլ դասագրքեր ու ձեռնարկներ: Դրախոսել է Ռ. Պերպերյանի, Ս. Շահազիզի, Հովհ. Հովհաննիսյանի, Ղ. Աղայանի, Հ. [[Թումանյան]]ի և ուրիշների [[գրքեր]]ը:Կատարել է թարգմանություններ:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 22 ծնունդներ]]