«Նոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Aivazovsky - Descent of Noah from Ararat.jpg|մինի|Հ. Այվազովսկի «Նոյը իջնում է Արարատից»]]
 
'''Նոյ''' ({{lang-he|נֹחַ}}, ''Նոահ'', [[Հին Կտակարան]]ի [[Ծննդոց]] գրքում անունը բացատրվում է որպես ''«հանգիստ, մխիթարություն»'', ըստ այլ մեկնությունների՝ «նոր». {{lang-grc|Νῶε}}, {{lang-ar|نوح}}, ''[[Նուհ]]''), հինկտակարանյան նահապետ: Նոյի պատմությունը ներկայացվում է Ծննդոց գրքի 6–9 գլուխներում, որտեղ նա ջրհեղեղից փրկում է իր ընտանիքը (իր կնոջը, երեք որդիներին և նրանց կանանց) և կենդանիների բոլոր տեսակներին՝ կառուցելով [[Նոյյան տապան]]ը։Նա նաև հիշատակվում է որպես «առաջին գյուղատնտես» և «առաջին գինեգործ»։ Նոյը նաև բազմիցս հիշատակվում է [[Ղուրան]]ում։
 
Ըստ Հին Կտակարանի պատումի՝ Նոյ Նահապետի օրոք երկրի վրա բազմացել էր մեղքը: Մարդիկ հեռացել էին [[Աստված|Աստծուց]] և գործում էին նրա կամքին հակառակ: Ապականված աշխարհը նորոգելու համար Նոյը մաքառում է 120 տարի, բայց ապարդյուն: Տերը, տեսնելով, որ մարդկանց չարությունն ու այլասերվածությունը հսկայական չափերի են հասել, և նրանց սիրտն ու միտքը հակված են միայն չարիք գործելու, որոշում է վերացնել մեղսագործ մարդկությանը՝ շնորհ անելով միայն Նոյին: Նա միակ կատարյալ ու արդար մարդն էր ապականված, չարությամբ ու անիրավությամբ լի աշխարհում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նոյ» էջից