«Մալիքիական մազհաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
Մալիքիականները այն մազհաբի հետևորդներն են, որը կոչվել է իր հիմնադիր Մալիք իբն Անասի անունով: Մալիքիականությունը ծագել է Մադինայում, արագորեն տարածվել [[Արաբական թերակղզի|Արաբիայում]], այնուհետև [[Եգիպտոս]]ում, [[Հյուսիսային Աֆրիկա]]յում և [[Անդալուսիա]]յում: Ըստ մալիքիական մազհաբի` իրավունքի գլխավոր աղբյուրը [[Ղուրան]]ն է, ինչպես նաև սուննան, որը դիտարկվում է որպես Ղուրանի շարունակություն։ [[Սուննա]]ն ենթակա չէ ոչ մի մեկնաբանման այն հադիսների նկատմամբ, որոնք վերագրվում են Մուհամմադի կողմնակիցներին՝ մադինացիներին, քանի որ միայն նրանց տեղեկություններն էին մալիքիդներն ընդունում որպես լիովին ճշգրիտ։ Ղուրանի և հադիսների կանոնավորված տեքստերը միավորվում են մեկ աղբյուրի մեջ՝ նասս։ Որպես լրացում նասսին՝ բերվում են մեդինայական հասարակության կոլեկտիվ փորձի մասին տեղեկություններ, որի մասին չկան ոչ մի գրավոր վկայություններ, սակայն որը հասարակական հիշողության մեջ պահպանվել է որպես գործողություններ, որոնք սովորական էին Մուհամմադի օրոք։
 
=== Ալ-իսթիսլահ և ալ-իսթիհսան ===
[[Պատկեր:Մալիք իբն Անաս.jpeg|230px|Մալիք իբն Անաս|աջից]]
Այսպիսի կոլեկտիվ հիշողությունը դիտարկվում էր որպես կոլեկտիվ հադիս՝ «հազարից հազարն ավելի լավ է, քան մեկից մեկը» սկզբունքով։ Եվ միայն վերջին հերթին էր անհրաժեշտ իրավական նյութը վերցվում իրավական որոշումներից և ասհաբ-նեմեդինեցների, ինչպես նաև հայտնի «հետևորդների» (արաբերեն՝ تابع, թաբի’) պարզաբանումներից։ Ցանկալի իրավական նյութի մեկնաբանման համար լայնորեն օգտագործվում էր անալոգիայով (ալ-կիյաս) դատողությունը, որը դիտարկվում էր որպես լուծ-վող հարցի՝ նասսի հետ ուղղակիորեն համադրելու տեխնիկական հնարք։ Այն հարցերի լուծման համար, որոնք չէին կարող համեմատել որևէ աղբյուրի հետ, մշակվել էր «հանուն օգուտի անկախ դատելու» ռացիոնալիստական սկզբունք (արաբերեն՝ الاستصلاح, ալ-իսթիսլահ), ըստ որի իրավաբանական դատողությունն արվում է միայն անկախ դատողության հիմքի վրա, սակայն որն անպայման պետք է ուղղված լինի հասարակական շահի պահպանմանը, չհակասի նասսին և համապատասխանի շարիաթի ընդհանուր կանոններին։ «Նախընտրելի որոշում» (արաբերեն՝ الإستحسان, ալ-իսթիհսան) նշանակում է կիյասի փոխարեն իսթիսլահի նախընտրում, այսինքն եթե կա ընտրության հնարավորություն, ապա կասկածների դեպքում հարկ է դիմել իսթիսլահին։