«Հանաֆիական մազհաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Աբու Հանիֆա ==
{{Հիմնական հոդված|Աբու Հանիֆա}}
 
[[Աբու ՀանիֆանՀանիֆա]]ն ([[699]] - [[767]]) [[աստվածաբան]] է, ֆակիհ և մուհադդիս: Ծնվել է [[Քուֆա]]յում՝ հարուստ մետաքսավաճառի ընտանիքում (իրանական մավալիներից)։ Աբու Հանիֆան ստացել է փայլուն ընդհանուր և աստվածաբանական կրթություն: [[747]]-[[748]] թվականներին Աբու Հանիֆան տեղափոխվել էր [[Մեքքա]], սակայն վերադարձավ [[Իրաք]], որտեղ շարունակեց հարուստ առևտրականի և գիտնականի իր կյանքը։ Խալիֆա [[Աբու Ջաֆար ալ-Մանսուր|ալ-Մանսուր]]ը ([[754]]-[[775]]) նրան առաջարկեց նոր մայրաքաղաք [[Բաղդադ]]ում զբաղեցնել կադիի կամ ցանկացած այլ բարձր պաշտոն, սակայն Աբու Հանիֆան վճռականորեն հրաժարվեց։
 
Աբու Հանիֆան սկսում է [[իսլամական աստվածաբանություն|իսլամական աստվածաբանության]] գրավոր ավանդույթը։ Նրան է վերագրվում իսլամական դոգմատիկայի վերաբերյալ գրի առնված առաջին ստեղծա-գործությունը՝ «Մեծագույն իրավունքը» ({{lang-ar|الفقه الأكبر}}, ալ-Ֆիկհ ալ-աքբարը) կամ «Միաստվածության հիմքը» ({{lang-ar|أصل التوحيد}}, ասլ ալ-Թաուհիդ), որը, երևում է, իսկապես իր հիմքում ունի Աբու Հանիֆայի տեքստերից մեկը։ Նրանում ձևակերպված են իսլամական դոգմատիկայի հիմնական դրութները՝ միաստվածության, [[Ալլահ]]ի ատրիբուտների, [[Ղուրան]]ի՝ որպես Աստծո խոսքի, Ալլահի ամենակարողության, կամքի ազատության, մարգարեական արժանապատվության, մարդկանց մեղսագործ էության, բարի գործերի և դրանց համար փոխհատուցելու, հավատքի ({{lang-ar|الإيمان}}՝ իման), նախասահմանման, բարեպաշտության, Ղուրանում հիշատակվածների արժանիքների մասին։ Այս ստեղծագործությունում հստակորեն երևում է մուրջիների և մութազիլիների հայացքների դեմ պայքարը։