«Ահմադ իբն Հանբալ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
==Կենսագրություն==
 
Ահմադ իբն Հանբալ Աբու Աբդալլահը ([[780]]-[[855]]) հանբալիների դոգմատիկ-իրավական դպրոցի և կրոնաքաղաքական շարժման հիմնադիրն է։ Ծնվել է [[Բաղդադ]]ում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր [[Խորասան]]ից՝ որդու ծննդից ոչ շատ առաջ։ 15 տարեկանից մինչև [[816]] թվականինթվականը Ահմադը ուսումնասիրում էր [[հադիսները]] ({{lang-ar|الحديث}}) և ֆիկհը[[ֆիկհ]]ը ({{lang-ar|الفقه}}), այցելել էր մուսուլմանական աստվածաբանության գլխավոր կենտրոնները, հանդիպել էր իր ժամանակի գրեթե բոլոր առաջատար ուլեմների՝ այդ թվում Աբու Յուսուֆի և [[Մուհամմադ ալ-Շաֆի|ալ-Շաֆի'ի]]ի հետ։
 
Նրան հաջողվել էր կապեր հաստատել [[Հիջազ]]ի, [[Սիրիա]]յի և [[Իրաք]]ի ավանդապաշտների տարիքավոր սերնդի առավել ազդեցիկ ներկայացուցիչների՝ Վակի իբն ալ-Ջարրահ, Յազիդ իբն Հարուն, Յահյա իբն Մա'ինի և ուրիշների հետ։ Խորը գիտելիքների և բարեպաշտ ապրելակերպի շնորհիվ նա աստիճանաբար հեղինակություն է ձեռք բերում։ Ահմադ իբն Հանբալի գործունեության գագաթնակետը համընկավ [[մութազիլիականություն|մութազիլիական]] [[քալամ]]ի դեմ ավանդական աստվածաբանության պայքարի ակտիվացման շրջանին։ Խալիֆա [[ալ-Մամուն]]ի կողմից սահմանված «փորձության» ({{lang-ar|مهنة}}) առաջին իսկ տարում, որը ցանկանում էր հասարակությանը պարտադրել մի շարք մութազալիտականմութազալիական դոգմաներ (առաջին հերթին Ղուրանի՝ ստեղծված լինելու մասին դոգման), Ահմադն հայտնվեց փորձության ենթարկվողների հատուկ խմբում։ Երկու տարի՝ ([[833]]-[[834]]) թվականներին, նրան պահում էին բանտում։
 
Խալիֆաներ ալ-Մամունն ու ալ-Մութասիմն անձնական հետաքրքրվածություն դրսևորեցին նրա հարցում։ [[Ալ-Մութասիմ]]ի հրամանով նա ենթարկվեց խարազանման, սակայն հետո ժողովրդական դժգոհություններից խուսափելու համար ազատ արձակվեց՝ [[Բաղդադ]]ում ապրելու թույլտվությամբ։ ''Ահմադ իբն Հանբալն առաջին աստվածաբանն էր, որ երկու խալիֆների դեմ դուրս գալով՝ հրաժարվեց ընդունել [[Ղուրան]]ի ստեղծված լինելու գաղափարը։'' Եվ թեև նրանից հետո ևս մի քանի հայտնի աստվածաբաններ կարողացան դիմանալ փորձությյուններին, ավանդույթը [[սուննի իսլամ|սուննիական]] ավանդականության հաղթանակը կապում է Ահմադ իբն Հանբալի անվան հետ։ Ահմադի՝ որպես «նորարարություններից իսլամի փրկչի» մեծ հեղինակությունը նպաստեց բաղդադյան ավանդապաշտների առավել վճռական մասի՝ նրա շուրջ համախմբմանը։
==Գործունեություն==
 
Ծերունազարդ Ահմադ իբն Հանբալը նրանց կողմից ճանաչվեց նոր [[կրոն]]ա-[[քաղաքականություն|քաղաքական]] շարժման գաղափարական առաջնորդ և շարժումը կոչվեց նրա անունով։ Կյանքի վերջին տարիներին նրա ազդեցությունն այնքան նշանակալի դարձավ, որ խալիֆ [[ալ-Մութավաքիլ]]ը, որը վերականգնել էր տրադիցիոնալիզմի դիրքերը, բավականին ջանքեր ներդրեց, որպեսզի ստանա նրա աջակցությունը։ Ձևականորեն մերժելով խալիֆի ընկերությունը՝ Ահմադը համագործակցում էր նրա հետ [[մութազիլիականություն|մութազիլիական]]ների դեմ պայքարում։ ԽալիֆայիԽալիֆի խնդրանքով նա կազմեց Բաղդադի և [[Բասրա]]յի առավել ակտիվ մութազալիականների ցուցակը՝ մութազալիականների և քալամի այլ հետևորդների դեմ ուղիղ ելույթներ նախաձեռնելով։ Ահմադ իբն Հանբալը մահացավ [[Բաղդադ]]ում՝ իր հետևից թողնելով աշակերտների և հետևորդների մի մեծ խումբ։
 
Ահմադ իբն Հանբալը տրադիցիոնալիստական ուսմունքի գլխավոր համակարգողներից մեկն է։ Մերժելով հավատքի դոգմաների ռացիոնալիստական բացատրությունների հնարավո-րությունը՝հնարավորությունը՝ Ահմադն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց «այս կյանքի» խնդիրների լուծմանը։ Նա ակտիվորեն մշակում էր «կրոնական պրակտիցիզմի փիլիսոփայություն», որի հիմքում ընկած էր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպման ձգտումը։ [[9-րդ դար]]ի [[20]]-[[40]]-ական թվականների ճգնաժամի արդյունքում հասարակությունում ձևավորված [[կրոն]]ա-[[քաղաքականություն|քաղաքական]] իրավիճակը գնահատելով՝ Ահմադն եկավ այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է վերադառնալ այն կարգուկանոնին, որը տիրում էր, իր կարծիքով, «իսլամի ոսկեդարում»` [[Մուհամմադ մարգարե|Մուհամմադ]]ի և նրա հետևորդների առաջին սերունդների ժամանակ:
 
Ահմադ իբն Հանբալը կարծում էր, որ [[Ալլահ]]ին խոսքով, գործով և մտքերով ծառայելու ճանապարհին [[մուսուլման]]ական առաքինության բարձրագույն աստիճանը «հավատն» է ({{lang-ar|الإيمان}}՝ իման): Աստվածաբանի ստեղծագործություններում հատուկ ուշադրություն է հատկացված «նորարարությունների ծայրահեղ կոնցեպցիաների» ({{lang-ar|بداع}}՝ բիդա') մշակմանը, որի համաձայն այն բոլոր նորարարությունները հավատքում և կյանքում, որոնք հիմնավորում չունեն [[Ղուրան]]ում և [[հադիսներ]]ում և հաստատված չեն մուսուլմանական հեղինակությունների առաջին երեք սերունդների «միասնական կարծիքով» ({{lang-ar|الإجماع}}՝ [[իջմա]]'), պետք է դատապարտվեն։ Ահմադի քաղաքական հայացքներն առանձնանում էին պրագմատիզմով։ Մի կողմից նա ճանաչում էր կուրեյշցիների ցանկացած ներկայացուցչի խալիֆա լինելու իրավունքը, մյուս կողմից՝ հնարավոր էր համարում «մարդկանց մեջ հավատի նկատմամբ կասկածներ առաջացնող» խալիֆայի պաշտոնազրկումը։ Նա ճանաչում էր կրոնաքաղաքական պայքարի, «խռովությունների» ({{lang-ar|فطنة}}՝ ֆիտնա) թույլատրելի լինելը, կոչ էր անում խռովությունների մեջ մտնելու դեպքում մինչև վերջ պնդել սեփական կարծիքը։ Ահմադը նշում էր, որ աստվածաբանները պետք է ազդեցություն ունենան կառավարչի վրա։
82 200

edits