«Ահմադ իբն Հանբալ»–ի խմբագրումների տարբերություն

[[Իսլամ]]ը բաժանվում է 2 ուղղության՝ [[սուննի|սուննիզմ]] և [[շիա|շիիզմ]]: Սուննի մուսուլմաններըունեն կրոնաիրավաբանական 4 դպրոց՝ [[հանաֆիական մազհաբ|հանաֆիական]], [[մալիքիական մազհաբ|մալիքիական]], [[շաֆիական մազհաբ|շաֆիական]] և [[հանբալյան մազհաբ|հանբալյան]]:
 
Հանբալիները իրենց անունը ստացել են հիմնադիր Ահմադ իբն Հանբալի անունից: Ի տարբերություն այլ սուննիական մազհաբների` հանբալիականությունը ծագել է որպես [[կրոն]]ա-[[քաղաքականություն|քաղաքական]] շարժում և հետո միայն մտել դոգմատիկ-իրավական դպրոց։ Հայտնվելով [[9-րդ դարիդար]]ի սոցիալ-քաղաքական սուր ճգնաժամի շրջանում ({{lang-ar|المهنة}}՝ միհնա)՝ հանբալիականությունն իր տեսությունում և պրակտիկայում արտահայտեց տրադիցիոնալիզմի առավել պահպանողական կողմնակիցների ({{lang-ar| أهل الحديث՝ ահլ ալ-հադիս) հայացքները, դարձավ նրանց յուրատեսակ ռեակցիան` փոփոխություններ կատարելու հասարակության սոցիալ-քաղաքական և կրոնական կյանքում։
 
Հանբալիականության հիմնադիրները, որոնք իրենց ժամանակակից դարաշրջանն համարում էին [[մուսուլման]]ական հասարակության խորը պառակտման շրջան, կրիզիսի հիմնական պատճառը համարում էին շահադիտական տեսության ({{lang-ar|كلام}}՝ քալամ) տարածումը՝ դոգմատիկայում և իրավունքում իր ռացիոնալիստական մեթոդներով։ Հանբալիականության գաղափարախոսները առաջ քաշեցին [[Մուհամմադ մարգարե|մարգարեի]] սուննային՝ որպես հավատքի հեղինակավոր աղբյուրի, դիմելու միջոցով իսլամի մաքրման գաղափարը։ Վաղ հանբալիական ստեղծագործությունները ներկայացնում են սուննայի կոնցեպցիաների զարգացման կարևոր փուլ՝ դրանցում սուննան հայտարարվում է ղուրանական տեքստի համար բացատրություն՝ [[թաֆսիր]] ({{lang-ar| السنة تفاسير القرآن}}՝ աս-սուննա թուֆասսիրու-լ-կուր'ան), հադիսների հեղինակությունը նրանք գրեթե հասցրեցին [[Ղուրան]]ի տեքստի մակարդակին, պնդելով, որ դրանք անհրաժեշտ է հավատով ընդունել՝ ելնելով բի-լա քայֆա սկզբունքից ({{lang-ar| بلا كيف}} չհարցնելով «ինչպե՞ս»)։ Սուննայի հեղինակության ստեղծման գործում կարևորագույն քայլ էր այն մուսուլմանի հավատքի իսկության որոշման գլխավոր չափանիշ հայտարարելը:
[[Պատկեր:Madhhab Map2.png|մինի|աջից]]
Հանբալիականներն առաջիններից մեկն էին, որ ձեռնամուխ եղան ավանդական դավանանքի համակարգմանը։ Այդ գործընթացը դեռ վաղ շրջանում ([[9]]-[[10-րդ դար]]եր) արտահայտում գտավ տարբեր ժանրերի մի շարք աշխատանքների ստեղծման մեջ ({{lang-ar|عاقد}}՝ 'ակիդներ, հադիսների հավաքածուներ, հանբալիական հեղինակությունների դատողությունների հավաքածու, հատուկ աստվածաբանական ստեղծագործություններ), որոնցում շարադրվում էին [[հավատի հիմքեր|հավատի]] և իրավունքի հիմքերի ավանդական մեկնաբանման ընդհանուր և մասնավոր դրույթները, մուսուլմանական հասարակության պատմությունները, ուսումնասիրվում էին հասարակության սոցիալ-քաղաքական կարևոր հարցեր: Հանբալիականներին բնորոշ են պարզությունը, դոգմատիկ պատկերացումների հասկանալիությունը, դրանց ոչ էլիտար բնույթը` ի տարբերություն, օրինակ, մութազալիտական դոգմաների, որոնք կենտրոնացած են հասարակության կրթված մասի վրա։ Հանբալիականներն հանդես եկան որպես հակառակորդներ Ղուրանի տեքստի և հադիսների՝ ինչպես բառացի, այնպես էլ այլաբանական բացատրությանը, մերժում էին հավատքի դոգմաների ցանկացած ռացիոնալ մեկնաբանման հնարավորությունը։
 
Լինելով աստվածային նախասահմանության անվերապա-հության կողմնակիցներ՝ հանբալիականներն, այնուամենայնիվ, համարում էին, որ մարդու հավատը ({{lang-ar|الإيمان}}՝ իման) կախված է նրա կատարած լավ արարքներից։ Մարդկային արարքների՝ որպես նրա կատարելագործման լավագույն պայմանի, ներառումը «հավատի» կատեգորիայի մեջ սահմանեց հանբալիականնների սոցիալական ակտիվության բարոյական մոտիվացիան (պատճառաբանություն)։ Հանբալիական գաղափարախոսության կարևոր ասպեկտ դարձավ հավատքի և իրավունքի ասպարեզում ցանկացած նորարարությունների ({{lang-ar|بداع}}՝ բիդա') մերժումը, որոնք ուղղակի հիմնավորում չունեն Ղու-րանում և հադիսներում։ Նորարարությունների նկատմամբ անհանդուրժողական հանբալիա-կանները, սակայն, վճռականորեն հանդես եկան ցանկացած ծայրահեղ դրսևորումների դեմ, ինչպես հավատքի, այնպես էլ հասարակության կյանքի պրակտիկ կազմակերպման ոլորտնե-րում։ Հանբալիականները քննադատում էին խռովություններում ({{lang-ar|فطنة}}՝ ֆիտնա) մասնակցությունը՝ հասարակությունում կարգուկանոնի վերականգման լավագույն մեթոդ համարելով նրա ղեկավարների և շարքային անդամների առջև խրատական ելույթներ ({{lang-ar|نصيحة}}՝ նասիհա) ունենալը։ Հանբալիները պահանջում էին հնազանդվել օրինական կառավարչին, անկախ այն բանից՝ արդար է նա, թե ոչ։ Նրանք պատվիրում էին «հանապազօրյա հաց» հայթայթել ցանկացած թույլատրելի միջոցներով՝ մարդկային բարօրության (կասբ{{lang-ar|كسب}}՝ քասբ) ձեռք բերման սկզբունքն հակադրելով սուֆիականին՝ «Ալլահին ապավինելուն» ({{lang-ar|توكل}}՝ թավաքքուլ):
 
== Ուսմունքի տարածումը ==
82 200

edits