«Ահմադ իբն Հանբալ»–ի խմբագրումների տարբերություն

==Գործունեություն==
 
Ծերունազարդ Ահմադ իբն Հանբալը նրանց կողմից ճանաչվեց նոր [[կրոն]]ա-[[քաղաքականություն|քաղաքական]] շարժման գաղափարական առաջնորդ և շարժումը կոչվեց նրա անունով։ Կյանքի վերջին տարիներին նրա ազդեցությունն այնքան նշանակալի դարձավ, որ խալիֆ [[ալ-Մութավաքիլ]]ը, որը վերականգնել էր տրադիցիոնալիզմի դիրքերը, բավականին ջանքեր ներդրեց, որպեսզի ստանա նրա աջակցությունը։ Ձևականորեն մերժելով խալիֆի ընկերությունը՝ Ահմադը համագործակցում էր նրա հետ [[մութազալիականությունմութազիլիականություն|մութազալիականմութազիլիական]]ների դեմ պայքարում։ Խալիֆայի խնդրանքով նա կազմեց Բաղդադի և [[Բասրա]]յի առավել ակտիվ մութազալիականների ցուցակը՝ մութազալիականների և քալամի այլ հետևորդների դեմ ուղիղ ելույթներ նախաձեռնելով։ Ահմադ իբն Հանբալը մահացավ [[Բաղդադ]]ում՝ իր հետևից թողնելով աշակերտների և հետևորդների մի մեծ խումբ։
 
Ահմադ իբն Հանբալը տրադիցիոնալիստական ուսմունքի գլխավոր համակարգողներից մեկն է։ Մերժելով հավատքի դոգմաների ռացիոնալիստական բացատրությունների հնարավո-րությունը՝ Ահմադն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց «այս կյանքի» խնդիրների լուծմանը։ Նա ակտիվորեն մշակում էր «կրոնական պրակտիցիզմի փիլիսոփայություն», որի հիմքում ընկած էր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպման ձգտումը։ [[9-րդ դար]]ի [[20]]-[[40]]-ական թվականների ճգնաժամի արդյունքում հասարակությունում ձևավորված [[կրոն]]ա-[[քաղաքականություն|քաղաքական]] իրավիճակը գնահատելով՝ Ահմադն եկավ այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է վերադառնալ այն կարգուկանոնին, որը տիրում էր, իր կարծիքով, «իսլամի ոսկեդարում»` [[Մուհամմադ մարգարե|Մուհամմադ]]ի և նրա հետևորդների առաջին սերունդների ժամանակ:
82 200

edits