«Ահմադ իբն Հանբալ»–ի խմբագրումների տարբերություն

Ահմադ իբն Հանբալ Աբու Աբդալլահը ([[780]]-[[855]]) հանբալիների դոգմատիկ-իրավական դպրոցի և կրոնաքաղաքական շարժման հիմնադիրն է։ Ծնվել է [[Բաղդադ]]ում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր [[Խորասան]]ից՝ որդու ծննդից ոչ շատ առաջ։ 15 տարեկանից մինչև [[816]] թվականին Ահմադը ուսումնասիրում էր [[հադիսները]] ({{lang-ar|الحديث}}) և ֆիկհը ({{lang-ar|الفقه}}), այցելել էր մուսուլմանական աստվածաբանության գլխավոր կենտրոնները, հանդիպել էր իր ժամանակի գրեթե բոլոր առաջատար ուլեմների՝ այդ թվում Աբու Յուսուֆի և [[Մուհամմադ ալ-Շաֆի|ալ-Շաֆի'ի]]ի հետ։
 
Նրան հաջողվել էր կապեր հաստատել [[Հիջազ]]ի, [[Սիրիա]]յի և [[Իրաք]]ի ավանդապաշտների տարիքավոր սերնդի առավել ազդեցիկ ներկայացուցիչների՝ Վակի իբն ալ-Ջարրահ, Յազիդ իբն Հարուն, Յահյա իբն Մա'ինի և ուրիշների հետ։ Խորը գիտելիքների և բարեպաշտ ապրելակերպի շնորհիվ նա աստիճանաբար հեղինակություն է ձեռք բերում։ Ահմադ իբն Հանբալի գործունեության գագաթնակետը համընկավ [[մութազալիականությունմութազիլիականություն|մութազալիականմութազիլիական]] [[քալամ]]ի դեմ ավանդական աստվածաբանության պայքարի ակտիվացման շրջանին։ Խալիֆա [[ալ-Մամուն]]ի կողմից սահմանված «փորձության» ({{lang-ar|مهنة}}) առաջին իսկ տարում, որը ցանկանում էր հասարակությանը պարտադրել մի շարք մութազալիտական դոգմաներ (առաջին հերթին Ղուրանի՝ ստեղծված լինելու մասին դոգման), Ահմադն հայտնվեց փորձության ենթարկվողների հատուկ խմբում։ Երկու տարի՝ ([[833]]-[[834]]) թվականներին, նրան պահում էին բանտում։
 
Խալիֆաներ ալ-Մամունն ու ալ-Մութասիմն անձնական հետաքրքրվածություն դրսևորեցին նրա հարցում։ [[Ալ-Մութասիմ]]ի հրամանով նա ենթարկվեց խարազանման, սակայն հետո ժողովրդական դժգոհություններից խուսափելու համար ազատ արձակվեց՝ [[Բաղդադ]]ում ապրելու թույլտվությամբ։ ''Ահմադ իբն Հանբալն առաջին աստվածաբանն էր, որ երկու խալիֆների դեմ դուրս գալով՝ հրաժարվեց ընդունել [[Ղուրան]]ի ստեղծված լինելու գաղափարը։'' Եվ թեև նրանից հետո ևս մի քանի հայտնի աստվածաբաններ կարողացան դիմանալ փորձությյուններին, ավանդույթը [[սուննի իսլամ|սուննիական]] ավանդականության հաղթանակը կապում է Ահմադ իբն Հանբալի անվան հետ։ Ահմադի՝ որպես «նորարարություններից իսլամի փրկչի» մեծ հեղինակությունը նպաստեց բաղդադյան ավանդապաշտների առավել վճռական մասի՝ նրա շուրջ համախմբմանը։
82 200

edits