«Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
== Տպագրական գործունեությունը ==
 
Տպագրական գործունեությունը սկսել է [[1565]] թվականին [[Հռոմ]]ում, Երբ հայրը ու ինքը [[Հռոմի պապ|պապ]]ից հայերեն տպագրության իրավունք են ստացել։ Հավանաբար, մասնակցել է աբգարյան տառաձևերի ընտրությանը, տպատառերի պատվիրմանը, [[Վենետիկ]]ում Սաղմոսարանի տպագրությանը։ Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցու հորդորով [[Գրիգոր XIII]] պապը [[1579]] թվականին կարգադրել է [[հայերեն]] նոր տառատեսակներ ձուլել՝ [[Հռոմ]]ում հայալեզու տպագրություն սկսելու համար։ Սուլթանշահը 3 տեսակի (10 և 16 կետաչափի բոլորգիր և խոշոր գլխագիր) տպատառեր է պատվիրել ֆրանսիացի գրաձուլիչ Ռոբերտ Գրանժոնին։ Նույն թվականին տառերը պատրաստվել են, որոնցով [[Հռոմ]]ում [[հայերեն]] գրքեր են տպագրվել մոտ 200 տարի։ ''Սուլթանշահգրանժոնյան'' 10 կետաչափի տպատառերը եղան [[հայերեն]] ամենատարածված տպագրական տառերի նախանմուշները։ [[1580]] թվականին ընկերակցել է [[Հովհաննես Տերզնցի|Հովհաննես Տերզնցուն]], վերջինս [[1584]] թվականին [[Հռոմ]]ի Դոմինիկ Բազա տպարանում տպագրել է «Տոմար գրիգորեան յաւիտենական»<ref>[http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/tomar_grigorean.pdf Տօմար Գրիգորեան, Հռովմ, 1584։]</ref> գիրքը, իսկ [[1856]] թվականին Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցին տպագրել է երկու հատված հայոց ծիսարանից (Մաշտոցից)՝ «Կանօն օրենութեան աղի և ջրի» և «Օրհնութիւն աղի և ջրի յաւուրս կիրակէից», իր գրած հիշատակարանով (զետեղված են Մարկանտոնիո Կոլոնացու «Hydragiologia...» [[լատիներեն]] գրքի մեջ, [[Հռոմ]] [[1856]], էջ 492-504)։
 
== Թյուր կարծիք ==