«Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 17.
[[1876]] թվականին ալ-Քաուաքիբիին առաջարկվում է «Ալ-Ֆուրատ» (արաբերեն՝ الفراط, [[Եփրատ]]) ամսագրում խմբագրի պաշտոն, որը, սակայն, նա շուտով թողնում է, չկարողանալով այդ խիստ պաշտոնական համակարգում արտահայտել իր լուսավորական և Ռեֆորմացիայի գաղափարները՝ ճաշակ դաստիարակել, մտածողություն ձևավորել, պաշտպանել արդարությունը և մարդկանց իրավունքները։ Այս գաղափարները ալ-Քաուաքիբին փորձում է քարոզել [[1870]]-ականների վերջում իր կողմից հիմնադրված թերթերի մեջ։ Նա բարձր հեղինակություն էր վայելում ժողովրդի մեջ իր գաղափարներով և իր հրապարակախոսական աշխատանքներով, ինչը և իր հետևանքներն է ունենում։ Շուտով ալ-Քաուաքիբին կոնֆլիկտի մեջ է մտնում Հալեպի Արիֆ փաշայի հետ: Փաշան նրա վրա կեղծ մեղադրանքներ ներկայացնում, որ ալ-Քաուաքիբին պատկանում է հակակառավարական գաղտնի խմբակին և հակամուսուլմանական միությանը, և մահապատժի է ենթարկվում։ Սակայն այդ մեղադրանքներն այնքան կոպիտ էին, որ [[Բեյրութ]]ի դատը արդարացնում է Աբդ առ-Ռահմանին։
Հասկանալով [[Սիրիա]]յում իր հետագա գտնվելու վտանգավոր լինելը, Ալ-Քաուաքիբին [[1900]] թվականին փախնում է [[Եգիպտոս]], որտեղ սկսում է համագործակցել մուսուլմանական մոդեռնիստների թերթում։ Եգիպտոսում ալ-
== Ումմ ալ-Կուրա ==
|