«Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 17.
[[1876]] թվականին ալ-Քաուաքիբիին առաջարկվում է «Ալ-Ֆուրատ» (արաբերեն՝ الفراط, [[Եփրատ]]) ամսագրում խմբագրի պաշտոն, որը, սակայն, նա շուտով թողնում է, չկարողանալով այդ խիստ պաշտոնական համակարգում արտահայտել իր լուսավորական և Ռեֆորմացիայի գաղափարները՝ ճաշակ դաստիարակել, մտածողություն ձևավորել, պաշտպանել արդարությունը և մարդկանց իրավունքները։ Այս գաղափարները ալ-Քաուաքիբին փորձում է քարոզել [[1870]]-ականների վերջում իր կողմից հիմնադրված թերթերի մեջ։ Նա բարձր հեղինակություն էր վայելում ժողովրդի մեջ իր գաղափարներով և իր հրապարակախոսական աշխատանքներով, ինչը և իր հետևանքներն է ունենում։ Շուտով ալ-Քաուաքիբին կոնֆլիկտի մեջ է մտնում Հալեպի Արիֆ փաշայի հետ: Փաշան նրա վրա կեղծ մեղադրանքներ ներկայացնում, որ ալ-Քաուաքիբին պատկանում է հակակառավարական գաղտնի խմբակին և հակամուսուլմանական միությանը, և մահապատժի է ենթարկվում։ Սակայն այդ մեղադրանքներն այնքան կոպիտ էին, որ [[Բեյրութ]]ի դատը արդարացնում է Աբդ առ-Ռահմանին։
 
Հասկանալով [[Սիրիա]]յում իր հետագա գտնվելու վտանգավոր լինելը, Ալ-Քաուաքիբին [[1900]] թվականին փախնում է [[Եգիպտոս]], որտեղ սկսում է համագործակցել մուսուլմանական մոդեռնիստների թերթում։ Եգիպտոսում ալ-Քավաքիբին ազդվում է [[Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի]]ի և նրա աշակերտ [[Մուհամմադ Աբդո]]յի գաղափարներից։ Ալ-Քաուաքիբիի հոդվածները, որոնք տպագրվում էին այդ ժամանակ «Ալ-Մանար»-ում(արաբերեն՝ المنار, փարոս ), [[1901]] թվականին լույս են տեսնում առանձին գրքով «[[Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը]]» ({{lang-ar|طبائع الاستبداد ومصارع الاستعباد՝ Տաբա'ի ալ-իսթիբդադ ուա մասարի' ալ-իսթի'բադ}}): Մյուս նրա հայտնի ստեղծագործությունը «[[Քաղաքների մայրը]]» ({{lang-ar| أم القرى՝ ումմ ալ-կուրա}}), որը հավանաբար գրվել էր դեռևս Հալեպում, սակայն տպագրվում է [[1902]] թվականին։ Նույն թվականին [[Մեքքա]] ուխտագնացությունից վերադառնալով [[Կահիրե]], ալ-Քաուաքիբին մահանում է, ինչպես որոշ աղբյուրներ են վկայում [[Աբդուլ Համիդ II|սուլթանի]] հրամանով կատարված թունավորումից: Նրա առաջին գիրքը բնութագրում էր [[Օսմանյան կայսրություն]]ում տիրող վիճակը, իսկ երկրորդը նվիրված էր մուսուլմանական գլխավոր սրբավայրերից Մեքքային՝ որպես համաարաբական պետության նոր [[մայրաքաղաք]]:
 
== Ումմ ալ-Կուրա ==