«Մակաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Մակաբուծականություն''', պարազիտիզմ, օրգանիզմների փոխհարաբերություն, երբ մի օրգանիզմ (մակաբու...»: |
No edit summary |
||
Տող 1.
'''Մակաբուծականություն''', [[պարազիտիզմ]], օրգանիզմների փոխհարաբերություն, երբ մի օրգանիզմ (մակաբույծը) օգտագործում է մյուսին (տիրոջը) որպես ապրելու միջավայր և սննդի աղբյուր: Մակաբուծականությունը [[օրգանիզմ]]ների համակեցության ձևերից մեկն է, որի որակական առանձնահատկությունն այն է, որ միայն մակաբույծն է օգտագործում տիրոջը (միակողմանի կախում): Տարբերում են արտաքին մակաբուծականություն (էկտոմակաբուծականություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ արտաքին ծածկույթների վրա, և ներքին մակաբուծականություն (էնդոմակաբուծականություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ [[օրգան]]ներում և [[հյուսվածք]]ներում: Մակաբուծականությունը լինում է ժամանակավոր և մշտական:ժամանակավոր մակաբուծականությունը արտահայտվում է տարբեր ձևերով. 1.մակաբույծը (օրինակ, արյունածուծ մոծակները) ազատ ապրում է արտաքին միջավայրում և տիրոջ վրա է հարձակվում միայն սնվելու նպատակով, 2.մակաբույծն (օրինակ, արգասային տզերը) ապրում է տիրոջից ոչ հեռու, 3.մակաբույծը (օրինակ լվերը) տիրոջ վրա է անցկացնում իր ողջ կյանքը կամ զարգացման շրջանի մեծ մասը: Մշտական մակաբուծականության դեպքում մակաբույծը չի կարող ապրել առանց իր տիրոջ (օրինակ, մալարիայի պլազմոդիում, էխինոկոկ և այլն): Մակաբույծները հաճախ այս կամ այն չափով վնասում են տիրոջը: Ախտածին մակաբույծի ներկայությունը հիվանդություն կարող է և չառաջացնել, սակայն տերը մակաբույծի տարածման աղբյուր է դառնում (մակաբուծակրություն): Շատ մակաբույծներ հակածիններ են և տիրոջ օրգանիզմում առաջացնում են հակամարմիններ, որն իր հերթին հանգեցնում է իմունիտետի ռեակցիաների: Մակաբուծականության ուսումնասիրությամբ և մակաբույծների դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով զբաղվում են պարազիտոչոգիան, մանրէաբանությունը, վիրուսոչոգիան և ֆիտոպաթոչոգիան:
== Կենդանիների մակաբուծականություն
Հայտնի են մակաբույծ [[բակտերիա]]ներ, սնկեր, [[վիրուս]]ներ, [[ծաղկավոր բույսեր]] և այլն: Չկան մակաբույծ [[մամուռ]]ներ, պտերանմաններ և մերկասերմեր: Մակաբույծ բույսերի համար տեր կարող են լինել ոչ միայն բույսերը, այլև կենդանիները և մարդը: Բակտերիաների առաջացրած հիվանդություններից են անգինան, [[տուբերկուլոզ]]ը, ժանտախտը, [[խոլերա]]ն և այլն: Սնկերը վնասում են մաշկը, մազերը, թոքերը և այլն: Մակաբույծի թափանցումը բույսի հյուսվածքների մեջ կախված է նրա ֆիզիոլոգիական ակտիվությունից և բույսի դիմադրողականությունից: Մակաբույծ բույսերը լինում են քլորոֆիլակիր և քլորոֆիլազուրկ: Առաջինները կանաչ մակաբույծներ են և իրենք են սինթեզում օրգանական նյութեր, իսկ տիրոջից վերցնում են գլխավորապես [[ջուր]] և հանքային [[աղեր]]: Սրանք կոչվում են կիսամակաբույծներ (օմելա, ճրագախոտ և այլն): Երկրորդները լրիվ մակաբույծներ են և տիրոջից վերցնում են և՝ օրգանական, և՝ անօրգանական նյութեր: Հանդիպում են քիչ թե շատ պայմանական՝ ֆակուլտատիվ, և անպայման՝ օբլիգատ:
{{ՀՍՀ}}
|