«Հիմալայներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 12 024 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ oգտվելով ԱՎԲ)
|անվանում =Հիմալայներ
|բնօրինակ = {{lang-hi|हिमालय}}, {{lang-ne|हिमालय}}, {{lang-zh|喜馬拉雅山脈}}
|պատկեր = EverestEveres NorthNorh Face towardoward Base Camp Tibetibe Luca Galuzzi 2006 editedi 1.jpg
|նկարագրում= Հիմալայներ, [[Էվերեստ]] լեռը
|պատկերի լայնություն = 300
}}
 
'''Հիմալայներ''' կամ '''Հիմալայան լեռներ'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|sectionsecion=II.A.3|page=51}}</ref> ({{lang-sa|हिमालय}}, {{IASTIAS|himālaya}}, {{lang-hi|हिमालय}}, {{lang-ne|हिमालय}}, {{lang-zh|喜馬拉雅山脈}}), աշխարհի ամենաբարձր [[լեռնաշղթա]]ն։ Հիմալայան լեռնաշղթան գտնվում է [[Տիբեթյան բարձրավանդակ]]ի (հյուսիսում) և [[Ինդո-գանգեսյան հարթավայր]]ի միջև (հարավում)։ Հիմալայներում է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը՝ [[Էվերեստ]]ը, 8848 մ։
 
== Աշխարհագրական դիրքը ==
 
 
[[Երկրագունդ|Երկրագնդ]]ի ամենաբարձր և հզոր լեռնային համակարգը, գտնվում են [[Ասիա]]յում, [[Տիբեթ]]ի և [[Ինդոս]]-[[Գանգես]]յան հարթավայրի միջև: Երկարությունը 2400 կմ է, լայնությունը՝ 180-350 կմ, տարածությունը՝ մոտ 650 հզ. քառ. կմ, միջին բարձրությունը՝ 6000 մ, առավելագույնը՝ 8848 մ (Ջոմուլունգմա, երկրագնդի ամենաբարձր լեռնագագաթը): Նրա 11 գագաթներն անցնում են 8000 մ բարձրությունից, կիրճերը հասնում 4-5 կմ խորության: Ունեն լավ արտահայտված գեոմորֆոլոգիական և ֆիզիկա-աշխարհագրական սահմաններ: Հյուսիսում Ինդոսի և Ցանգպոյի ([[Բրահմապուտրա]]յի) վերին հոսանքների երկայնակի տեկտոնական հովիտներն են, հարավում՝ Ինդոս-֊Գանգեսյան հարթավայրի հյուսիսային մասը, հյուսիս-արևմուտքում՝ [[Հինդուրաջ]] լեռնաշղթան, արևելքում՝ Բրահմապուտրայի կիրճը: Հիմալայների լեռնագրական, կլիմայական և ֆլորիստական խոշոր անջրպետ են [[Կենտրոնական Ասիա]]յի [[Արևադարձեր|արևադարձ]]ային լանդշաֆտների միջև, ջրբաժան գիծ՝ [[Հնդկական օվկիանոս]]ի և Կենտրոնական Ասիայի անհոսք ավազանի միջև:
 
 
== Ռելիեֆի կառուցվածքը ==
 
 
Ռելիեֆի և երկրաբանական կառուցվածքի տեսակետից Հիմալայները բաժանվում են երեք երկայնակի աստիճանի: Առաջինը հարավից հյուսիս Նախահիմալայ կամ [[Սիվալիկ]] լեռնաշղթան է: Ունի մինչև 120 կմ լայևություն և 900-1200 մ բարձրություն: Կազմված է ավազաքարերից և կոնգլոմերատներից՝ կտրտված բազմաթիվ գետերի խորը կիրճերով: Հաջորդ աստիճանից բաժանվում է մեծ իջվածքով: Լանջերը անտառապատ են:
 
===Երկրորդ աստիճան ===
 
 
Երկրորդ աստիճանը Փոքր (Ցածր) Հիմալայներն են, մոտ 4000 մ միջին բարձրությամբ և մինչև 6000 մ առանձին գագաթներով: Կազմված են բյուրեղային և մետամորֆային ապարներից: Ունեն 80-100 կմ լայնություն: Լեռնազանգվածների և լեռնաշղթաների խիստ կտրտված համակարգ են: Բնութագրվում են հարավային զառի վեր և հյուսիսային զառիկող լանջերով: Փոքր Հիմալայների հյուսիս-արևմտյան մասում բարձրանում է [[Պիր-Պանշալ]] լեռնաշղթան՝ 3500-4000միշին, մինչև 6028 մ առավել բարձրություններով: Ունի ատամնավոր նեղ լեռնակատար և բազմաթիվ լճեր: Կենտրոնական մասին բնորոշ են բարձր լեռները ([[Դհաոլադհար]], [[Մահաբհարատա|Մահաբհարատ]]) սրածայր կատարներով և խորը հովիտներով: Տիստա տեկտոնական հովտից արևելյան Փոքր Հիմալայների լանջերը բաժանված են կախովի հովիտներով՝ «դոլարներով» (դռներ): Երկրորդ աստիճանը երրորդից բաժանվում է [[Կատմանդու]], Արինագար և այլ ընդարձակ իջվածքային հովիտների շղթայով:
 
 
=== Երրորդ աստիճան ===
 
 
Երրորդ աստիճանը՝ Մեծ (Բարձր) Հիմալայները կամ Հիմալայան Գլխավոր լեռնաշղթան, սկսվում է Նանգապարբատ (8126 մ) լեռնազանգվածից, եզրերում բարձրանում է և իր մեշ ընդգրկում [[Դեոսա]]յի, [[Ռուշպ]]ու և այլ բարձրավանդակներ:[[Սաթլեջ]] գետից հարավ-արևելք Մեծ Հիմալայներն առաշացնում են սառցադաշտերով ծածկված հզոր լեռնակատարներ՝ բարձրադիր լեռնազանգվածներով ու պիկերով: Տիստա գետից արևելք Մեծ Հիմալայները զգալի ցածրանում են, և ռելիեֆում տիրապետում են խորը գետահովիտները: Ենթադրվում է, որ Հիմալայները պատկանում են Ալպյան գեոսինկլինալի (ծալքավորման) մարզին: Օգտակար հանածոներից կան [[Պղինձ|պղինձ]], [[Ոսկի|ոսկ]]ի, [[քրոմիտ]], [[շափյուղա]], [[Նավթ|նավթ]], [[Բնական գազ|բնական գազ]]:
 
 
== Բնակլիմայական պայմաններ ==
 
Կլիման Հիմալայների արևմտյան սեկտորում բնութագրվում է ջերմաստիճանի մեծ տատանումներով և ուժեղ քամիներով: Ձմեռը ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը -10°C-ից ֊֊ 18°C է, 2500 մ-ից բարձր վայրերում լինում են ձնաբքեր: Ամառը տաք Է, չոր: Հուլիսի միջին ջերմաստիճանը մոտ 18°C Է:Տեղումները(տարեկան մոտ 1000 մմ) կապված են [[ցիկլոն]]ների հետ, ընդ որում հովիտներում և գոգավորություններում 3-4 անգամ քիչ են, քան լեռներում: Արևմտյան Հիմալայներում են գտնվում (1800-2000 մ բարձրության վրա) [[Հնդկաստան]]ի կլիմայական առողջարանների մեծ մասը (Շիմլա և այլն): Հիմալայների արևելյան սեկտորն ունի առավել շոգ և խոնավ կլիմա՝ խոնավության մուսսոնային ռեժիմով: 1500 մ բարձրության լեռնալանջերին ամռան ջերմաստիճանը բարձրանում Է մինչև 35°C, հովիտներում՝ 45°C: Անձրևներն անընդմեջ են: Հարավային լանջերին (մինչև 3000-4000 մ բարձրությունները) թափվում են 2500-5000 մմ տեղումներ, ներքին շրջաններում՝ մինչե 1000 մմ: 1800 մ բարձրության վյա հունվարի միջին ջերմաստիճանը 4°C Է, 3000 մ-ից բարձր՝ բացասական: Հովիտներում լինում են խիտ մառախուղներ: Հիմալայների հյուսիսային լանջերն ունեն ցուրտ լեռնաանապատային կլիմա՝ ջերմաստիճանների օրական մեծ (45°C) տատանումներով և մինչև 100 մմ տարեկան տեղումներով: Ամռանը 5000-6000 բարձրություններում միայն ցերեկներն են լինում դրական ջերմաստիճաններ: Հարաբերական խոնավությունը 30-60% Է: Ձմռանը հաճախ ձյունը գոլորշիանում Է դեռ չհալված: Հիմալայների գետային ցանցը զարգացած Է հարավային լանջին: Գետերը վերին հոսանքներում ունեն ձնասառցադաշտային, միջին և ստորին հոսանքներում՝ անձրևային սնում: Հովիտները նեղ են, խոր, շատ են սահանքներն ու ջրվեժները, Արևմտյան Հիմալայներում՝ լճերը ([[Վուլար]], [[Ցոմորար]]ի և այլն): Սառցադաշտերի ընդհանուր տարածությունը 33 հզ. քառ. կմ Է: Ջոմոլունգմայի (19 կմ), Կանչենջանգայի (16 և 26 կմ) զանգվածների, Կումաոնյան Հիմալայների ([[Միլամ]]՝ 20 կմ, [[Գանգոտր]]ի՝ 32 կմ), Փենջաբի Հիմալայների (Դուրունգ-Դրունգ՝ 24 կմ, [[Բարմալ]]՝ 15 կմ) սառցադաշտերն ամենաերկարներն են; Սառցադաշտերն ավելի շատ են Արևմտյան Հիմալայներում: Լանդշաֆտները բազմազան են հատկապես Հիմալայներ հարավային լանջերին:
 
 
== Հողային ռեսուրսներ ==
 
 
Լեռների ստորոտների երկայնքով, արևմուտքից մինչև Ջամնա գետի հովիտը, ձգվում Է տերաների (փայտա-թփուտային մացառուտների) [[Ճահիճ|ճահճ]]ային գոտին ([[ջունգլի]]ներ): Լեռների մինչև 1000-1200 մ բարձրության հողմադիմաց լանջերին և գետերի հովիտներում աճում են մշտականաչ խոնավ [[արևադարձային անտառ]]ները, արևմուտքում՝ 1200 մ-ից, արևելքում 1500 մ-ից բարձր տարածված Է մշտականաչ սաղարթավոր անտառների գոտին: 2200 մ-֊ից բարձր բարեխառն տիպի անտառներն են՝ տերևաթափ ն [[Փշատերևազգիներ|փշատերև]] ծառատեսակնե րով: 2700-3600 մ բարձրությունների վրա տիրապետում են փշատերև անտառները: Անտառային գոտու ստորին մասին բնորոշ են [[Կարմրահողեր|կարմրահողեր]]ը, բարձր մասերի համար՝ անտառային [[գորշ հողեր]]ը, ավելի վեր՝ մինչե 5000 մ բարձրությունները, տարածված են ենթալպյան և ալպյան գոտիները: Առանձին [[Բույսեր|բույսեր]] հասնում են նույնիսկ մինչե 6000 մ բարձրություններ: Արևմտյան Հիմալայների լանդշաֆտները ավելի չորասեր են, 1200-1500 մ բարձրություններից հանդես են գալիս միջերկրածովյան մերձարևադարձային տեսակներ:
 
 
== Կենդանական աշխարհը ==
 
Լեռների ստորին լանջերի անտառներում և տերաներում կան [[Փիղ|փղ]]եր, [[Ռնգեղջյուր|ռնգեղջյուր]]ներ, [[Գոմեշ|գոմեշ]]ներ, վայրի [[Խոզեր|խոզ]]եր, [[այծքաղներ]], [[Վագր|վագր]]եր, [[Լուսան|լուսան]]ներ, [[կապիկներ]]ի տարբեր տեսակներ, բազմաթիվ թռչուններ են: Հիմալայների հյուսիսային լանջերին գերիշխում են լեռնաանապատային լանդշաֆտները՝ նոսր, չոր խոտերով ու թփուտներով: Ծառային բուսականություն հանդիպում Է գլխավորապես գետերի հովիտներում: Կենդանիներից տարածված են [[Տիբեթ]]ի կենդանական աշխարհի ներկայացուցիչները՝ հիմալայան արջը, վայրի այծը, վայրի ոչխարը, յակը, բազմաթիվ կրծողներ: Մինչև 2500 մ բարձրությունների լանջերը մշակվում են: Գերակշռում են պլանտացիոն կուլտուրաները՝ թեյի թուփ, ցիտրուսայիններ, ոռոգելի դարավանդներում՝ բրինձ: Հյուսիսային Հիմալայներում գարին բարձրանում Է մինչե 4500 մ բարձրությունները:
 
 
== Աղբյուրներ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հիմալայներ|*]]
126

edits